Հայերեն

Տնտեսության «անիվների» շարժը խոչընդոտող խութերը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական իրավիճակը 2025 թվականի առաջին ամիսներին ցույց է տալիս մի շարք շեշտադրված միտումներ, որոնք, համադրվելով միմյանց, հստակ ազդանշաններ են տալիս ազգային տնտեսության կառուցվածքային և գործառնական խնդիրների մասին։ Եթե 2022 - 2023 թվականների ընթացքում Հայաստանը վայելում էր բարձր տնտեսական աճի պտուղները՝ պայմանավորված հիմնականում արտաքին գործոններով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ուղղված ֆինանսական հոսքերով, ռելոկանտների տեղափոխմամբ ու սպառման աճող ծավալներով, ապա 2024 թվականի վերջից և հատկապես 2025 թվականի մեկնարկից ի վեր նկատվում է աճի էական դանդաղում։ Այս դանդաղումը ոչ միայն արտացոլում է նախորդ տարիներին արհեստականորեն խթանված տնտեսական շարժի բալանսավորումը, այլև վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը չկարողացավ արտակարգ աճի արդյունքներից ձևավորել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք պայմաններ կապահովեին կայուն և երկարաժամկետ զարգացման համար։

Տնտեսական աճի դանդաղումն, արտահայտվելով ՀՆԱ-ի ցուցանիշներում, փաստում է, որ դրա հիմնական շարժիչ ուժերը եղել են կարճաժամկետ՝ ոչ այնքան արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմնավոր վերափոխումների արդյունք, որքան արտաքին շուկայից և դրամական հոսքերից կախվածության հետևանք։ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 4,1% աճ՝ զգալիորեն՝ 3,5 անգամ զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներին։ Սակայն նույնիսկ այսպիսի ցուցանիշը կարող էր որոշակի կայունության նշան ապահովել, եթե զուգահեռաբար տեղի ունենային կառուցվածքային բարեփոխումներ, արտադրողականության բարձրացում և արտահանման դիվերսիֆիկացում։ Դժբախտաբար, տվյալ դեպքում դանդաղումը անմիջականորեն ուղեկցվում է տնտեսական միջավայրի բարդացմամբ։

Առևտրաշրջանառության աճի տեմպերի նվազումը նույնպես տնտեսական միջավայրի վատթարացման ուղիղ հետևանք է։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին ամիսներին նկատվել է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման դինամիկայի էական դանդաղում, ինչը պայմանավորված է ինչպես արտասահմանյան պահանջարկի անկմամբ (մասնավորապես՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շուկաներում տնտեսական անկայունությամբ), այնպես էլ ներհայաստանյան արտադրական ներուժի սահմանափակմամբ։ Վերջինիս պատճառը ոչ միայն նյութական կամ տեխնոլոգիական ռեսուրսների սղությունն է, այլև կառավարչական անարդյունավետությունը։ Արտահանման դիվերսիֆիկացիան դեռ մնում է որպես հռչակված նպատակ, բայց ոչ իրականացված ռազմավարություն։ Եվ սա համադրվում է մի այլ մտահոգիչ հանգամանքի հետ՝ արժևորվող դրամի պայմաններում Հայաստանի արտահանումն ավելի անմրցունակ է դառնում՝ միջազգային շուկաներում գնային մրցունակության խորացման պատճառով։

Չնայած կայունացման որոշ միտումներին, գնաճը ևս շարունակում է մնալ մտահոգիչ խնդիր։ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ 12-ամսյա գնաճը 2025 թվականի փետրվարին կազմել է 2,5%, իսկ մարտին՝ 3,3%՝ վերադառնալով թիրախային միջակայքին։ Սակայն այս թվերի հետևում կա խորքային անհավասարակշռություն. սպառողական զամբյուղում ամենաշատ սպառվող ապրանքներն ու ծառայությունները շարունակել են թանկանալ, խոսքը հատկապես պարենային ապրանքների ու վառելիքի մասին է։ Պատահական չէ, որ ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում և Հայաստանում։ Իսկ այսպիսի ինֆլ յացիոն երևույթը ավելի սուր է ազդում ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի վրա, քանի որ նրանց սպառման կառուցվածքում այս ապրանքների կշիռը զգալի է։

Պետական ծախսերի արդյունավետության խնդիրը ոչ պակաս էական նշանակություն ունի՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու հետ։ Բայց բյուջեի թերակատարումը շարունակում է մնալ կառավարության համակարգային խնդիրներից մեկը։ «Լույս» հիմնադրամը 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության շրջանակներում իրականացրած վերլուծության մեջ ներկայացրել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հետ կապված ներդաշնակության խախտման կամ դիսոնանսի խորացումը։ Հատկապես կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ առկա է ոչ միայն չկատարված ծրագրերի բարձր մակարդակ, այլև այդ ծախսերի արդյունավետության ոչ բավարար մակարդակ ժամկետների առումով։ Բազմաթիվ ծրագրեր տևականորեն ձգձգվում են՝ որոշ դեպքերում նույնիսկ սկսվելով ու երբեք չավարտվելով։ Սա շրջապտույտի նմանվող մի գործընթաց է, որը գալիս է նախորդ տարիներից։ Օրինակ՝ համաձայն ֆինանսական վերահսկողության մարմինների տվյալների, կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշը 2024 թվականին 3,2 անգամ գերազանցել է ընթացիկ ծախսերի թերակատարման ցուցանիշը, ինչը վկայում է մի կողմից՝ պլանավորման ոչ ադեկվատության, իսկ մյուս կողմից՝ կառավարման թույլ համակարգի մասին։

Այս տարվա առաջին ամիսներին, չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտների ապահովման գծով աճ է գրանցվել, սակայն դրա հետ մեկտեղ բյուջեում կուտակվել են ազատ միջոցներ, իսկ կարևորագույն ծրագրերի գծով ծախսերն այդպես էլ թերակատարվել են։ Այնինչ, այդ ազատ միջոցների հաշվին տարբեր ծրագրերի լիարժեք իրականացմամբ կարելի էր հավելյալ արդյունք ապահովել։

Խիստ կարևոր է դիտարկել նաև այն հանգամանքը, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները, քանի որ միայն միջոցների հատկացումը բավարար չէ, անհրաժեշտ է արդյունավետության բարձր գործակից ապահովել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է, որ հաճախ պետական ֆինանսավորմամբ իրականացվող միջոցառումները չունեն որևէ չափելի տնտեսական արդյունք։ Շատ հաճախ դրանք իրականացվում են, բայց արդյունավետություն չեն ապահովում։ Իսկ որոշ դեպքերում հիմնական շեշտադրումը կատարվում է կարճաժամկետ սոցիալական էֆեկտի կամ քաղաքական ազդեցության վրա, փոխարենը երկարաժամկետ ներդրումները՝ հատկապես կրթության, գիտության, ինովացիոն արդյունաբերության ոլորտներում, մնում են երկրորդական։

Միաժամանակ, հարկային համակարգը, թեև ցուցաբերում է որոշակի արդյունավետություն՝ եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման տեսանկյունից, բայց դեռևս չի դարձել տնտեսական ակտիվությունն ամրապնդող գործիք։ Կառավարման մարմինները դեռևս հակված են վարչարարական միջոցներով ապահովել բյուջեի եկամուտները՝ առանց այն դարձնելու խթանող գործոն բիզնես միջավայրի համար։ Արդյունքում երկրի ներդրումային միջավայրը մնում է անկայուն, իսկ պետական քաղաքականության նկատմամբ վստահությունը՝ ցածր մակարդակի։ Եվ եթե այդ բարեփոխումները չկատարվեն խորքային դրսևորումներով ու համակարգային տրամաբանությամբ, ապա երկրի տնտեսությունը շարունակաբար բախվելու է այն նույն խութերին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են մեր զարգացման հնարավորությունները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման Աբովյան
Ամենադիտված