«Միլանը» հայտնել է նոր մարզական տնօրենի անունը
Սպորտ
«Միլանը» հայտարարել է, որ նոր մարզական տնօրեն է նշանակել Իգլի Տարեին:
Ալբանացին 15 տարի եղել է «Լացիոյի» մարզական տնօրենը: Մայրաքաղաքային ակումբից նա հեռացել է 2023 թվականին:
«Ակումբը գիտի հաջողության հասնելու իմ վճռականության ու ցանկության մասին: Իմ ամբողջ փորձը նվիրելու եմ այս ակումբին ծառայելուն:
«Միլանը» մեծ ցանկություն ունի վերադառնալու իտալական ֆուտբոլի առաջատար դիրքեր»,- ասել է Տարեն նշանակումից հետո: