Հայերեն

Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծն այս օրերին բազմատեսակ, հիմնականում՝ արդարացված ու տեղին քննադատական արձագանքների, գնահատականների առարկա դարձավ: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ խնդրահարույց նախագիծը գործնականում կոռուպցիան, կաշառակերությունն օրինականացնելու փորձ է, այլ ոչ թե՝ խայտառակ ու քարուքանդիչ երևույթների դեմ պայքար ենթադրող մոտեցում:

Բայց կան մի շարք այլ դիտարկումներ ևս, որոնք ոչ պակաս ուշագրավ են ու, կարծում ենք, կարևոր: Ինչի՞ մասին է խոսքն առհասարակ: Իսկ խոսքն այն մասին է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչը, հիմնվելով այն իրողության վրա, որ բազմաթիվ ծնողներ դիմում են ամենատարբեր քայլերի, այդ թվում՝ նախազորակոչային տարիքում քաղաքացիության փոփոխության և այլն, որպեսզի իրենց զավակներին «ազատեն բանակից», առաջարկում է այդ հարցը դնել օրինական հիմքերի վրա: Հատկանշական հանգամանք է այն, որ Փաշինյանի կառավարության անդամները (առաջին հերթին՝ պաշտպանության նախարարը) միանգամից ու կտրուկ չմերժեցին այդ առաջարկությունը, այլ այստեղ քննարկման թեմա տեսան: Այսինքն, մեծ հաշվով, նման մոտեցումն իրենց համար ընդունելի է, իսկ քննարկման ենթակա են ինչ-ինչ դետալներ:

Մինչդեռ, իրապես ազգային ու սոցիալական մոտեցումներ ունեցող որևէ մեկը պետք է որ ի սկզբանե մերժեր առաջարկվող անընդունելի նախագիծը:

Տեսեք, քաղաքական տեսանկյունից կարող է թվալ, թե սա առանձին վերցրած 1 պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն է: Բայց իրականում նմանօրինակ նախագծեր, առաջարկություններ նույն փաշինյանական իշխանությունը կամ իրենց հետ մտազուգահեռվող շրջանակները ներկայացրել կամ փորձել են շրջանառել նաև ավելի վաղ: Այսինքն, սա իշխանական 1 պատգամավորի խնդիր չէ, այլ արտացոլում է երկրի տվյալ պահի իշխանության ընդհանուր մոտեցումները և տրամադրությունները: Իսկ այդ իշխանության միակ «աստվածը» փողն է (դե, իշխանության հետ միասին)՝ բոլոր առումներով:

Քաղաքական տեսանկյունից նման օրինագիծ ներկայացնելը Փաշինյանի իշխանության բացարձակ ձախողման, սնանկության և անկարողության ինքնատիպ վկայություն է: Այսինքն, իշխանությունը ձախողվել է բանակի բարեփոխումների և զինված ուժերի արդիականացման հարցերում, ձախողվել է զորահավաքային քաղաքականության իրականացման գործընթացում, անկարող է ապահովել նորմալ զորակոչ, անընդունակ է հսկողություն սահմանել ու թույլ չտալ օրինախախտումներ, տվյալ դեպքում՝ կաշառատվություն և կաշառակերություն:

Էլ ավելի լայն ընդգրկմամբ, նման՝ հակաբանակային օրինագծի առաջ գալն անխոս վկայությունն է այն բանի, թե ինչ աստիճանի են Փաշինյանն ու իր թիմը վարկաբեկել Հայոց բանակը, ինչ օրի են այն հասցրել, որ ծառայությունից խուսափելուն ուղղված դրսևորումները նման տարածում են ստացել:

Այսինքն, գործնականում նման օրինագծի գաղափարաքաղաքական հիմնավորումները ոչ միայն խախուտ են, այլև, ըստ էության, բացահայտում են վերջին 7 տարվա «թավշյա» ձախավերության մասշտաբներն ու հետևանքները:

Ոչ պակաս ավերիչ ու տնաքանդիչ է այն մոտեցումը, որ նման օրինագծով փաշինյանական իշխանությունը գործնականում հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց այդ իշխանությունը առաջարկում է «փրկագին» մուծել:

Ինչ վերաբերում է կոնկրետ օրինագծի այլասերված տրամաբանությանն ու շրջանառության մեջ դրված առաջարկություններին՝ «փողով բանակից ազատվելու» վերաբերյալ, ապա արժե նկատել, որ այն, ամենից առաջ, խորացնելու է ներհասարակական պառակտվածությունն ու ներքին ատելությունը: Սա, մեծ հաշվով, ոչ թե օրինագիծ է, այլ ընդունվելու դեպքում դառնալու է ական՝ բանակի, ու ռումբ՝ հասարակության համար:

Զուտ սոցիալական տեսանկյունից՝ սա անխուսափելիորեն խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե մարդիկ, ովքեր չեն ունեցել կամ չունեն 18-20 միլիոն դրամ, որպեսզի իրենց զավակին «ազատեն բանակից», ինչպես են վերաբերվելու այն հարուստներին, որոնք մուծվել ու ծառայությունից «թռել» են: Առավել ևս՝ ինչպես են բանակում լիարժեք ծառայողները վերաբերվելու «միամսյա» ծառայողներին, եթե հանկարծ չորոշվի առանձին «էլիտար» զորամաս տրամադրել նման «արտոնյալներին»:

Զինվորական առումով էլ է ներկայացված առաջարկությունն անհեթեթ: Ի՞նչ պետք է 1 կամ թեկուզ 4 ամսվա մեջ սովորի զորակոչիկը, ով հետո համարվելու է ծառայած: Պապայի փողերի հաշվին: Ի՞նչ զինվորական մասնագիտության է տիրապետելու. հրաձիգի՞, տանկի մեխանիկ-վարորդի՞, թնդանոթի նշանառուի՞, ԱԹՍ-ի օպերատորի՞...

Մեկ ամսվա մեջ հատկապես «փողով ազատվածները» երևի իրենց իսկ անկողինը հավաքել էլ չսովորեն...

Մի խոսքով՝ որ կողմից էլ նայում ես՝ անընդունելի ու անընկալելի բան են մեջտեղ բերել: Եվ ընդունել այն կամ առաջ հրել՝ նշանակում է ուղղակի ևս մեկ վատություն անել պետությանը: Թեպետ, ենթադրելի է, որ փաշինյանական իշխանությունն այսպիսով ուզում է ձայներ փախցնել: Չէ՞ որ նրանց համար իրենց իշխանությունը պահելը բազմապատիկ ավելի կարևոր է, քան պետությունը, բանակը, ժողովրդի ճակատագիրը՝ միասին վերցրած:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված