«Բեսպրեդել». սկանդալային իրավիճակ Գյումրու կադաստրում
ՀասարակությունՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գյումրի սպասարկման գրասենյակի պետ Գեղեցիկ Զախարյանը հայտնվել է սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:
Գեղեցիկ Զախարյանը, զբաղեցնելով կադաստրի Գյումրու սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը, սկսել է բարդացնել քաղաքացիների գործարքները, պահանջում է անհասկանալի փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը չկա: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում բարձրաձայնեց գյումրեցի իրավաբան Արինա Մեծոյանը:
«Նախկինում կադաստրի աշխատակիցները պատասխանում էին մեր բոլոր հարցերին, բայց հիմա մինչեւ պետը թույլ չի տալիս, ոչ մի աշխատակից չի խոսում: Գյումրու գրասենյակ էի դիմել՝ սեփականությունը հաստատող փաստաթղթի 2-րդ ձեւ ստանալու համար: Գեղեցիկ Զախարյանը ինձ ասել էր, որ դրա համար լիազորագիր է հարկավոր, երբ վստահորդիցս լիազորագիրը վերցրեցի եւ եկա փաստաթուղթը վերցնելու, աշխատակիցը ինձ ասաց, որ լիազորագրի անհրաժեշտություն չկա: Ստացվում է, որ ես անտեղի ժամանակ եմ կորցնում, իսկ վստահորդս՝ ֆինանսական միջոցներ: Գեղեցիկ Զախարյանի կողմից սպասարկումը շատ վատ է: Ես իրեն հարց եմ տալիս, իսկ նա միջանցքով քայլում է, իմիջիայլոց խոսում է»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց իրավաբան Մեծոյանը:
շարունակությունը՝ կայքում