Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն է․ Դավիթ Սարգսյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն ու այն աղանդներին հավասարեցնելն է լինելու: Պարագլուխն էլ ըստ ցուցումի գործում է: Այս դեպքում արդեն ոչ թե նույնիսկ Ալիևի, այլ Փաշազադեի հարճի կարգավիճակում:
Եթե եկեղեցին ու հավատավոր հոտը կազմակերպված դիմադրություն չցուցաբերեն, անցնելու ենք նախ 1920-30-ական թթ. վանքերի ու եկեղեցիների քանդման, ապա դրանց փոխարեն` Հայաստանում հաստատվելիք ադրբեջանցիների համար պաշտամունքային կառույցների կառուցմանը: Եվ սա բնավ չափազանցություն չէ:
Այն, ինչ այսօր արվում է բռնազավթված Արցախում, ամբողջապես կարող է վերաբերել նաև ՀՀ վանական համալիրներին` Հառիճից մինչև Տաթև: Մանավանդ որ թշնամական հեռուստատեսությունն այս փուլում հենց ՀՀ տարածքի վանքերի պատմության նենգափոխմամբ է զբաղված:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram