Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ինքնասպանություն է․ Օրբան
ԱշխարհՈւկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է հանգեցնել Եվրոպայի ֆինանսական ողբերգության և տնտեսական փլուզման: Այս մասին Kossuth ռադիոկայանի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին հավասարազոր կլիներ ֆինանսական ողբերգության և տնտեսական ինքնասպանության։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի անդամակցությունը տնտեսական հետևանքներ կունենար, որոնք կկործանեին եվրոպական տնտեսությունը», - ասել է քաղաքական գործիչը։
Օրբանը նշել է եվրոպական երկրների բնակիչների շրջանում հոռետեսության ամրապնդումը Ուկրաինական եվրաինտեգրման վերաբերյալ։