Հայերեն

Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «գաղափարախոսության», «իրական Հայաստանի» և նմանօրինակ փաթեթավորումներով հնչեցնել ձևակերպումներ, որոնք ոչ միայն կարող են շատերի կողմից բնորոշվել որպես անընդունելի, վիճելի, այլև իսկապես վտանգավոր են: Վտանգավոր են, քանի որ նման բաներ ասողը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե երեկվա նրա անպարկեշտ գրառումները դնենք մի կողմ, ապա վերջին «գաղափարական» ելույթը Հանրապետության օրվա առթիվ Փաշինյանի հնչեցրած ուղերձն է: Եկեք միասին դիտարկենք Փաշինյանի այդ ուղերձում ընդգծված մի քանի կոնկրետ դրվագ:

Առաջին. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության»,-պնդում է Փաշինյանը: Այստեղ միանգամից երկու դիտարկում. ՀՀ-ի՝ մեր ժողովրդի «ձեռքբերումների արտահայտություն» լինելու մասին խոսում է մի գործիչ, որը Հայաստանն ու Արցախը տարել է պատերազմի ու մեծ կորուստների, ուրացել է Արցախը և անմիջականորեն պատասխանատվություն է կրում հայկական Արցախն աղետի մատնելու համար, որի կառավարման շրջանում թշնամին զավթել է ՀՀ մոտ 200-250 քառ. կմ տարածք և շարունակում է զավթած պահել: Հաջորդ դիտարկումը շատ ավելի խորքային շերտերի է վերաբերում և ուղղակիորեն առնչվում է Հայրենիք, երկիր, պետություն հասկացություններին ու դրանք արհեստականորեն միատեղելու Փաշինյանի ձգտումներին: Ավելին, Փաշինյանն իր խոսքում միտումնավոր թույլ է տալիս էական նենգախեղում, մասնավորապես հայտարարում է, թե մեր ժողովուրդը հայրենիք էր փնտրում: Սա չափազանց էական «մանրուք» է, քանի որ աշխարհաստեղծման ժամանակներից ի վեր, պարզ ասած՝ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած և արարած հայ ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում Հայրենիք չի փնտրել: Հայ ազգը, մեր ժողովուրդը «հայրենիք փնտրելու» կարիքը չուներ այն պարզ պատճառով, որ հազարամյակներով բնիկ է, անկախ բոլոր տեսակի աղետումներից՝ իր հայրենիքում ստեղծել ու սերունդներին է թողել հայկականության պատմամշակութային ահռելի ժառանգություն, որի բազմաթիվ վկայությունները հանրահայտ են: Վերջապես, անկախ բոլոր կոտորածներից, բռնագաղթերից ու մնացած ամեն ինչից, իր ֆիզիկական գոյությունը կարողացել է պահպանել իր պատմական հայրենիքի մոտ 9 տոկոս տարածի վրա: Այլ հարց է, որ մեր ժողովուրդը պետականության վերջին կորստից հետո մի քանի դար շարունակ ձգտել է վերականգնել իր պետականությունը: Սա բոլորովին այլ բան է, քան «հայրենիք փնտրելը»: Հայրենիք փնտրել կարող են միայն հայրենիքը (ոչ պետականությունը) կորցրած կամ հայրենիք չունեցող, մշտապես թափառող էթնիկ խմբերը: Վերջապես, ի տարբերություն ոմանց, մեր ժողովուրդը լավ գիտի, թե ո՛րն է իր Հայրենիքը:

Այո, տարբեր ժամանակներում (իսկ բազմահազարամյա պատմություն ունեցող ցանկացած ժողովրդի դեպքում դա անխուսափելի է) մեր պատմական հայրենիքի տարածքում կամ տարածքի մի մասում եղել են պետական տարբեր կազմավորումներ՝ ինչպես հայկական, այնպես էլ օտար նվաճողների:

Փաշինյանը չի կարող այս հասարակ բաները չիմանալ: Հետևաբար, նա հատուկ նպատակ է հետապնդում, որպեսզի հայերիս ներկայացնի որպես «հայրենիք փնտրողների», այսինքն՝ անհայրենիք, իր հայրենիքի տեղը չիմացող, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող ինչ-որ կենսաբանական օրգանիզմների, որոնք երևի միավորվել են միայն այն բանի համար, որպեսզի փաշինյանական իշխանությանը հարկեր ու տուգանքներ վճարեն:

Երկրորդ. «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Միանգամից ու հակիրճ նկատենք. բոլոր երեք պնդումներն էլ չեն դիմանում անգամ թեթևակի քննադատության: Այսօր նա Հայաստանն այնպիսի պետություն է դարձրել, որ նույնիսկ անկարող է վերականգնել ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ապահովել պետության քաղաքացիների տարրական անվտանգությունը: Այնպիսի վիճակի ենք հասել, որ Հայաստանի իշխանությունը ստիպված է կատարել թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներն ու «պարել նրանց շվիի տակ», այդ թվում՝ մեր Սահմանադրությունը փոխելու, տարածքներ զիջելու, այս կամ այն արտաքին-քաղաքական քայլն անելու առումներով: Ավելին, մեր երկրի կենսական տարածքի նկատմամբ թշնամական զավթողական նկրտումներին հակադարձում է... հարևան բարեկամական երկիրը, որի այդ ջանքերն էլ դեռ մեծապես զսպում են թշնամիների ագրեսիվ մղումները:

Հասկանալի է, որ «ավելի անկախ լինելու» մասին Փաշինյանի հայտարարության ենթատեքստը, այսպես ասած, «ռուսական ազդեցությունից դուրս գալու» մասին է: Բայց մի՞թե կարելի է «անկախության նվաճում» համարել այն, երբ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փոխարինում ես դարավոր թշնամու ենթակայության տակ մտնելով:

Երրորդ. «Պետությունը պատասխանատվություն է, ազատությունը պատասխանատվություն է»,-ասում է Փաշինյանը: Այո, պատասխանատվություն է: Բայց այս դեպքում առանցքայինն այն է, թե ով է նման բան ասում: Իսկ նման բան ասում է Նիկոլ Փաշինյանը, որը ոչ մի անգամ ոչ մի պատասխանատվություն չի ստանձնել ու չի կրել վերջին 7 տարին իր գլխավորած կառավարության ու իր իրականացրած քաղաքականության աղետալի ու աններելի հետևանքների համար:

Եվ վերջապես, հինգերորդ. «Վերջին 4,5 դարվա մեր պատմությունը, Պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում. «Մի՛ կրկնեք այդ պատմությունը»»,-հայտարարում է Փաշինյանը:

Այս արտահայտության մեջ, կարծում ենք, մի փոքրիկ «վրիպակ» կա: Եթե «դար» բառը փոխարինենք «տարի» բառով, ամեն ինչ տեղը կընկնի: Իսկապես էլ, փաշինյանական կառավարման ձախավեր տարիները, հատկապես վերջին 4-5 տարվա մղձավանջը ոչ միայն կրկնելու ոչ մի կարիք չկա, այլև այս մաշումից դուրս գալու, այսօրինակ վայ-իշխանավարումից ազատվելու կենսական անհրաժեշտություն կա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ Ասրյան
Ամենադիտված