Մոդել Էշլի Գրեմն ամբողջությամբ մերկացել է V Magazine-ի համար
LifePlus-size հայտնի մոդել Էշլի Գրեմը մերկացել է V Magazine նորաձևության ամսագրի համար: Անկեղծ ֆոտոշարքի հեղինակն իտալացի լուսանկարիչ Մարիո Սոռենտին է:
Բացի այդ մոդելը նաև անկեղծ հարցազրույց է տվել ամսագրին և խոստովանել, որ առաջին անգամ իր մարմնի վրա ցելյուլիտ է հայտնաբերել դպրոցում սովորելու տարիներին: Գրեմը նաև ասել է, որ սեփական մարմինը սիրելու, վախերը հաղթահարելու հարցում իրեն օգնել է մայրը: