Գազամատակարարման դադարեցումներ հունիսի 2-ին և 3-ին․ հասցեներ
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Մադոյան, Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Մուսայելյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram