Ալոնսոն խիստ պահանջներ է ներկայացրել «Ռեալի» հարձակման գծի աստղերին
Սպորտ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատրաստվում է լուծել թիմի հավասարակշռության հարցը, որի մասին շատ էին խոսում Կառլո Անչելոտիի վերջին մրցաշրջանում։
Ընդհանուր առմամբ ընդունված է, որ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը այնքան էլ մեծ ակտիվությամբ չեն մասնակցում թիմի պաշտպանական գործողություններին, այդ իսկ պատճառով հուսալիությունը մեծապես տուժում է։
Ինչպես հաղորդում է Marca-ն, Ալոնսոն պաշտպանվելիս պահանջելու է բոլոր հարձակվողների լիարժեք մասնակցությունը։ Ոչ ոք չի ազատվի իր պաշտպանական պարտականություններից, քանի որ իսպանացի մարզիչը կարծում է, որ ուժեղ պաշտպանությունը կառուցվում է ամբողջ թիմի ջանքերով։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը «արքայական» ակումբի ղեկը պաշտոնապես ստանձնեց մայիսի 25-ին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram