Հայերեն

Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին

Հասարակություն

ԱրարատԲանկի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, համերգասրահի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական ժամանցային միջոցառում, որի ընթացքում դերասան-խաղավարների միջոցով երեխաների համար ջերմ միջավայր ստեղծվեց՝ ազգային, ինտերակտիվ խաղեր, կավճանկարչություն, հյուրասիրություն։

«Երեխաները ԱրարատԲանկի հոգածության տակ են ոչ միայն այսօր՝ հունիս 1-ին։ Բանկը ողջ տարի կարևոր ներդրումներ է իրականացրել հենց երեխաներին ուղղված կրթական և առողջապահական ծրագրերում, և այսօր պարզապես ուզում ենք տոն նվիրել երեխաներին, նրանց օրը լցնել ժպիտով և սիրով»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Միջոցառումն իրականություն դարձավ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ, ինչի համար շնորհակալ ենք։ Արդեն հինգերորդ տարին իրականացվող միջոցառմանն այս տարի մասնակցում են ինչպես խոցելի խմբերի, այնպես էլ Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 200 երեխաներ Երևանից և մարզերից»,- ասաց «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը։

«Չափազանց կարևոր են մեզ համար այն համագործակցությունները, որոնք երեխաներին են ուղղված, որովհետև խոցելի խմբերի երեխաները պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում․ դա ոչ միայն բարի գործն է կամ կամավորականությունը, այլ նաև այն օրինակը, որ երեխաները պետք է կարողանան ճիշտ և  հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով կյանք ունենալ»,- կարևորեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ  իրավապաշտպան Նարե Արամյանը։

Երեխաները բացօթյա միջոցառումից հետո մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ՄուլտՖԻԼ» խորագրով համերգին, որի ընթացքում մուլտֆիլմերի դիտումը զուգակցվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչող երաժշտությամբ։ Կատարվեցին հայտնի և սիրված ստեղծագործություններից հատվածներ՝ Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտից, Կլաուս Բադելտի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից, Հանս Ցիմմերի Փախուստ կենդանաբանական այգուց «Մադագասկար» և այլ  ստեղծագործություններ։

«Եկեք միասին օրը դարձնենք հեքիաթ»․ ԱրարատԲանկի ուղերձն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, առջևում նոր ծրագրերն ու նախաձեռնություններն են՝ փոքրիկներին արժանավայել և բարեկեցիկ կյանք ապահովելու տեսլականով։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար
Ամենադիտված