Գրիգորյանը տեսել է իր վրա կրակած անձանց
ՀասարակությունArmtimes.com / Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորիկ Գրիգորյանը եւ նրա վարորդ Կարեն Ղազարյանը, որոնց վրա երեկ անհայտ անձինք կրակել էին, տուժող են ճանաչվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին ՀՀ քննչական կոմիտեից:
Գյուղապետը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել եւ մանրամասն ցուցմունք է տվել: Մեզ նրա ցուցմունքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ՝ գյուղապետը պատմել է, որ իրենց վրա կրակած անձինք մի քանիսն են եղել, նա հասցրել է տեսնել երկուսի դեմքերը, սակայն չի ճանաչել: Մեր տեղեկություններով, գյուղապետի եւ նրա վարորդի վրա կրակած անձինք ռուսական պետհամարանիշներով մեքենայով են եղել: Կրակ բացել են մեքենայի միջից:
շարունակությունը՝ կայքում