Հայերեն

«Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք». հարկային քաղաքականությունը հարվածում է փոքր ու միջին ձեռնարկություններին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ այս տարվա հունվարին էր փորձագիտական հանրույթն ահազանգում՝ հարկային նոր փոփոխությունների հետևանքով մեծ հարված է հասցվելու բիզնես միջավայրին, վտանգի տակ են հայտնվելու հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ դեռ տարեսկզբին բանաձևային տեսքով ներկայացվում էին բոլոր այն մտավախությունները, որոնք այն ժամանակ ենթադրվում էր, որ կառաջացնեն այս փոփոխությունները։ «Եթե բանաձևային տարբերակով առանձնացնենք, երկու հիմնական բլոկ կա՝ սոցիալական բավական լուրջ բլոկն՝ ի դեմս գնաճի, և ավելի խորքային և տնտեսական պրոցեսները, թե տնտեսության մեջ ինչ շարժեր տեղի կունենան՝ ի դեմս փոքր և միջին բիզնեսի համար պայմանների վատթարացման, ինչ հետևանքներ դա կառաջացնի և այլն։ Այսօր նաև վիճակագրությամբ ունենք ամրագրված դրա հետևանքները, որոնք չափելի են, տեսանելի, բայց, ցավոք, կա մտավախություն, որ շարունակական են։ Ինչո՞վ է պայմանավորված այս մտավախությունը։ Կառավարությունը և ներկայիս իշխանությունը տալիս են անթաքույց մեսիջ, որ իրենց վերջնանպատակն առհասարակ շրջանառության հարկի դուրսբերումն է և հարկման ընդհանուր համակարգի ստեղծումը։ Այն ունի օբյեկտիվ բավական լուրջ հիմք, ի դեմս նրա, որ շատ անգամ այդ հարկման համակարգը դիտարկվում է որպես արտոնություն, շատերը փորձում են օգտվել դրանից, չխոշորանալ և այլն։ Այսինքն, իրականում կա այդ օբյեկտիվ հիմքը, բայց կան հարակից բազմաթիվ հարցեր, որովհետև այդ օբյեկտիվ խնդրի ներքո, ըստ էության, նաև հարվածի տակ են ընկնում նրանք, որոնք արդեն իրենց հերթին օբյեկտիվորեն են աշխատում հարկման այդ տիրույթում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Նրա կարծիքով, արդեն նկատելի բացասական երևույթները կլինեն շարունակական՝ հետզհետե այդ գործընթացն ավարտին հասցնելու տրամաբանության ներքո։ «Հիմա՝ վիճակագրության մասով։ Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք։ 2024 թ. դեկտեմբերի դրությամբ պաշտոնապես 70560 կազմակերպություն կար։ 2025 թ. մարտի դրությամբ արդեն կազմակերպությունների թիվը 66955 է, այսինքն՝ 3 ամսվա ընթացքում ընդհանուր թվից 3605 կազմակերպություն չկա, ընդհանուր թվի անկում է գրանցվել, բայց շատ ավելի հետաքրքիր է, որ հատկապես գերփոքր կազմակերպությունների թիվն է անկում գրանցել։ Գերփոքր կազմակերպությունները փոքր ռեսուրսներով, հնարավորություններով կազմակերպություններ են։ Բնականաբար, առաջին հարվածը կրողն են։

Շատ մեծ է հավանականությունը, որ սա հենց այդ բացասական կանխատեսման իրականացումն է, որ պարզապես չեն դիմացել հարկային տեռորին։ Այստեղ կա հանգամանք, որը ևս կյանքի իրավունք ունի։ Իհարկե, միշտ էլ տարվա սկիզբը տնտեսապես ավելի պասիվ ժամանակաշրջան է, բնականաբար, կազմակերպություններ են փակվում, որոշակի պասիվություն կա, դա դրսևորվում է տարբեր վիճակագրություններում և այլն։ Այո՛, այդ գործոնը կա, դա չի հերքվում։ Բայց եթե միայն այդ գործոնի վրա հենվելու լինեինք, մեզ այստեղ խանգարում է 2024 թ. մարտի համեմատ փոփոխությունը։ 2024 թ. մարտը ևս տարվա սկիզբ էր, և այդ օրինաչափ պրոցեսների ներքո էր տնտեսությունը՝ ի դեմս համեմատաբար պասիվ վիճակի, բայց 2024 թ. մարտի նկատմամբ էլ ունենք գերփոքր կազմակերպությունների թվի անկում 2150-ով։ Այս երկու թվերի համադրությունն է, որ տալիս է իրավունք ենթադրելու, որ թեև այդ որոշ օրինաչափ գործընթացները կան, և, այո՛, դրանք ունեցել են անդրադարձ, բայց նաև շատ մեծ է հավանականությունը, որ հենց այդ հարկային քաղաքականության փոփոխության արդյունքն իր հերթին ունեցել է իր ազդեցությունը։ Այստեղ կարող ենք նաև թվարկել, որ ունենք արտաքին գործոնների չեղարկում, ունենք ընդհանուր տնտեսական աճի պասիվացում, այո՛, այդ բոլորը կան, բայց դա չի հերքում այն բացասական և ցավալի կանխատեսումը, որի մասին խոսել ենք։ Ավելին, ժամանակի ընթացքում մի փոքր ավելի երկար ժամանակային լագ ունենալու պարագայում կարող ենք վերջնականապես վերահաստատել հետագա ընթացքը հասկանալու համար՝ ի վերջո, այդ գործոնը՝ հարկային ազդեցությունը, կա՞, թե՞ չկա, որքանո՞վ է, բայց այսօր արդեն ունենք դա պնդելու իրավունք»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ մի փոքր այլ պատկեր ունենք ավելի մեծ թվով աշխատողներ ունեցող կազմակերպությունների պարագայում, որոնք ևս համարվում են փոքր և միջին կազմակերպություններ, բայց հասկանալի է, որ ավելի մեծ թվով աշխատողների պարագայում հետզհետե ավելի շատ ռեսուրսների հետ գործ ունենք։ «Հետևաբար՝ դիմակայելու հնարավորությունները մի փոքր ավելի մեծերի դեպքում ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ, սա կհամարեի փոքր և միջին կազմակերպությունների առաջին արձագանք, և բնական է, որ առաջին արձագանքի ներքո ամենափոքրերը և դիմակայելու ամենափոքր հնարավորություն ունեցողները պիտի ամենաշատը ընկնեին այդ հարվածի ներքո։ Սա՝ տնտեսական խորքային գործընթացի մասին. ի դեպ, սա պարզապես թվի փոփոխություն չէ։ Կազմակերպությունների թվի կրճատումը տնտեսության համար վատ է, բայց դա տնտեսության կառուցվածքի շարունակական վատթարացման ներքո է։ Մեր տնտեսությունն այսօր այնպիսի շրջապտույտի, գործընթացների մեջ է, որի ընթացքում զարգանում են առևտուրը, ծառայությունները, այդ ամենն ապահովում է աճեր, այսինքն՝ այն ուղղությունները, որոնք արդյունք և հավել յալ արժեք, երկարաժամկետ աճի հիմքեր չեն ստեղծում։ Սրա հետ զուգահեռ նաև գործող կազմակերպությունների հետ կապված հնարավոր խնդիրները, նաև պայմանավորված հարկային քաղաքականության հետ, փաստորեն, բացասական իմաստով էլ ավելի մեծ նպաստ են բերում տնտեսության կառուցվածքի վատթարացման հարցում, ինչը երկարաժամկետում Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Անդրադառնանք երկրորդ ասպեկտին, որը սոցիալական ուղիղ հարվածն է՝ ի դեմս գնաճի։ Վերջին շրջանում գնաճի արագացումը նկատելի է։ Դա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, մարդու կյանքին, առօրյային, ամենօրյա կենսագործունեությանը։ Բավական հետաքրքիր պատկեր ունենք, երբ ուսումնասիրում ենք վիճակագրության որոշակի բացվածք։ Ծառայությունների թվում վարսավիրական և անձնական սպասարկման սրահների ծառայությունները մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նախորդ տարվա մայիսի նկատմամբ, թանկացել են 14,1 տոկոսով։ Սա ուղիղ ցույց է տալիս իրականացված հարկային քաղաքականության արդյունքը։ Մի կողմից՝ սա ուղիղ վկայությունն է, որ, այո՛, դա հանգեցրեց գնաճային ալիքի, որքան էլ փորձ էր արվում հերքել։ Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ սա ուղիղ հարված է քաղաքացու գրպանին, և դրանով իսկ ավելանում են քաղաքացու սոցիալական բեռն ու խնդիրները։ Նաև այս ամենին պետք է ֆոնը գումարենք և դիտարկենք, իսկ ֆոնում ունենք սննդամթերքի, տրանսպորտային, բժշկական ու կրթական ծառայությունների թանկացում։ Բնական է, որ այս համայնապատկերի ներքո պետք է ամեն ինչ ուսումնասիրել մասնավոր խնդրից զատ՝ հասկանալու համար, թե իրականում ինչի հետ գործ ունենք»,-շեշտում է փորձագետը։

Հարկային այս քաղաքականությունը կարո՞ղ է բիզնեսի համար ստվերում գործելու պատճառ հանդիսանալ։ «Օրինաչափ գործընթացների պարագայում առավել քան տրամաբանական է, որ պետությունը պիտի իրականացնի հարկահավաքում, և առավել քան տրամաբանական է, որ դրա նպատակը պիտի լինի բյուջեի եկամուտների ապահովումը, որը, ի վերջո, պետք է նաև հետադարձ կապով դրական իմաստով անդրադառնա քաղաքացիների սոցիալական կարիքների բավարարմանը և այլն։ Այս քաղաքականությունը երկարաժամկետ կտրվածքով բյուջեի եկամուտների ապահովմա՞ն խնդիր է լուծելու։ Բարձրաձայնում ենք՝ նման քաղաքականությունը չի՞ առաջացնի ստվերում գործելու խնդիր և այլն։ Չի բացառվում, իհարկե, ստվերում գործունեությունը որևէ կերպ չի խրախուսվում որևէ իշխանության պարագայում, բայց հասկանալի է, որ նման իրավիճակներում դա չի բացառվում, սակայն ամբողջ խնդիրն անգամ ստվերը չի։ Հայացք նետենք վիճակագրությանը. մարդիկ պարզապես չեն դիմանում, չեն կարողանում տնտեսական գործունեություն իրականացնել, և դա խորքային պատճառահետևանքային տարբեր զարգացումներ ունի, այդ թվում՝ արտագաղթ, ժողովրդագրական պատկերի վատթարացում և այլն։ Կարճաժամկետում սա ապահովում է բյուջեի եկամուտներ, որովհետև բիզնեսը հիմնականում, եթե դիմակայունության փոքր իսկ շանս ունի, փորձում է հարմարվել նոր իրավիճակին, ստեղծել որոշակի լծակներ, խողովակներ՝ նոր պայմաններով աշխատելու, և դա կարճաժամկետում կարող է ապահովել բյուջեի համար եկամուտներ։ Բայց այդ դիմակայունության հնարավորություններն անսահմանափակ չեն, և երբ ռեսուրսները սպառվեն, ի դեմս փակվող տնտեսական գործունեության և ավելի կրճատվող ծավալների, նույն բյուջեն միջնաժամկետում և երկարաժամկետում հարված է կրելու։ Գուցե կրկին հարց առաջանա, թե ինչո՞ւ են սա անում։ Պատասխանն է՝ չկա տնտեսական երկարաժամկետ քաղաքականություն։ Կա կարճաժամկետ որոշումների հերթափոխ։ Այսօր ունենք բյուջեի եկամուտների ապահովման բավական լուրջ խնդիր, դա ակնհայտ է բոլորին։ Կա բյուջեի եկամուտների խնդիր, ի՞նչ են անում, իրականացնում են հարկային փոփոխություն, փորձում կարճաժամկետում այդ խնդիրը լուծել, երկարաժամկետի հարցը թողնում են հետո։ Խնդիրը կգա, հերթական կարճաժամկետ լուծումը կտան։ Եթե թողնենք բոլոր տեսակի գնահատականները, ճաշակը, սիրելը, տարատեսակ դավադրությունների տեսությունները և այլն, անգամ ամենամեծ և դրական ցանկությունների պարագայում կարճաժամկետ տնտեսական քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ, եթե չկա երկարաժամկետ, կայուն ռազմավարություն, ընտրված նպատակներ, հստակ գործողություններ»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան
Ամենադիտված