Հայերեն

Կազանի տիրամոր սրբապատկերի պատմությունը

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ռուսական ուղղափառ եկեղեցին ունի սրբապատկերների պաշտամունք: Նկատած կլինեք. ինչ որ հարց լուծելու համար դուրս են գալիս սրբապատկերներով, թափորը ման է տալիս դրանք` հավատալով վերջիններիս հրաշագործությանը: Համեմատության համար` մեր եկեղեցին սրբապատկերը չի ընդունում որպես հրաշագործության միջոց, ընդունում է լոկ սրբապատկերի խորհուրդը: Համապատասխանաբար թափորն էլ, ըստ անհրաժեշտի, դուրս է գալիս խաչով, ավետարանով ու խաչվառերով: Այդ պատճառով է, որ մեզանում այն կոչվում է սրբանկար, ոչ` սրբապատկեր:
Ռուսների պաշտամունքն առանձնահատուկ է տիրամոր նկատմամբ: Իսկ Կազանի տիրամոր սրբապատկերը համարվում է առաջին հրաշագործ սրբապատկերներից: Վերջինիս հետ են կապում բազմաթիվ հրաշքներ, որոնք եղել են ռուսական պատմության տարբեր ժամանակներում: Տիրամոր աջակցությունը հենց այս պատկերի միջոցով է հասել ռուսական զորքին և՛ Պոլտավայի ճակատամարտում, և՛ Հայրենական պատերազմոււմ, և՛ Մեծ հայրենականի տարիներին:
Ավելին` սրբապատկերը օգնություն է խոստանում յուրաքանչյուր իրեն ապավինողին: Նրան են դիմում և՛ նորապսակները, և՛ նորածինների ծնողները, և՛ հիվանդները, և՛ հաշմված մարդիկ: Անգամ ասում են, որ այն ժամանակներում, երբ սրբապատկերը գողացվել է ու գտնվել երկրից դուրս, ռուսական հողին աղետներ են պատուհասել:
…Պատմությունն այսպիսին է. Իվան Ահեղ ցարը, երբ գնում էր արշավանքի` վերցնելու Կազան քաղաքը, նրա բանակում կար մի հայկական գունդ: Այս գունդը մարտի էր գնում սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբանկարով, խաչվառերով: Վերջիններս տեղյակ էին, որ քաղաքի հրետանավորները հայեր են, որ հայ է նաև նրանց հրամանատարը: Ուստի դիմում են ցարին, որ առաջինն իրենք մոտենան քաղաքի պարիսպներին ու փորձեն «խոսել» հայրենակիցների հետ: Ցարը համաձայնում է:
Լինում է այնպես, ինչպես հայերն էին նախատեսել. դրսից հայերեն գոչում են հրետանավորներին, թե` հայեր ենք, մի կրակեք: Ներսիններն ամեն ինչ հասկանում են ու սկսում են «սուտ» կրակ բացել. բարձր են կրակում, որ գնդակը նրանց չդիպչի: Այդ ընթացքում ռուսները հնարավորություն են ստանում մոտենալ քաղաքի պարիսպներին, աստիճաններ դնել ու բարձրանալ: Մի խոսքով` քաղաքը գրավվում է ռուսների կողմից:
Եվ երբ մտնում են քաղաք, այն արդեն կիսով չափ այրված էր: Այրված էր նաև հրետանավորների հայ հրամանատարի տունը: Եվ` ի՞նչ. մոխիրների միջից անվնաս նայում էր մի նկար: Մոտենում են ու վերցնում: Սրբապատկեր էր` տիրամոր սրբապատկերը. կրակների մեջ բոլորովին անվնաս մնացած:
Իվան Ահեղը, նաև ռուսական զորքը ընկալում են հրաշքի բովանդակությունը. այն նշան էր. քաղաքի գրավումը հովանավորել էր աստվածամայրը:
Ի երախտագիտություն, ցարը Մոսվայում կառուցում է Սուրբ աստվածամոր հովանու տաճարը: Ընդ որում, չեն մոռանում նաև հայերին. ի վերջո իրենց հովանի սրբապատկերը պատկանելիս է եղել հայի. տաճարում կառուցում են նաև մի խորան ու այն կոչում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:
Այս ամենն ասում է հին ռուսական տարեգրությունը: Այլ բան էլ է այն ասում. Իվան Ահեղը հաղթական մտավ Կազան, բայց չներեց այդ հաղթանակն իրեն մոտեցնողներին. կախաղան հանել տվեց հայ հրետանավորներին, նաև նրանց հրամանատարին: Չզարմանանք. հատկապես արևելքում ընդունված մտայնություն էր. չէր ներվում դավաճանությունը, եթե անգամ արվել է հօգուտ քեզ. դավաճանը կարող է մեկ այլ դեպքում էլ քեզ դավաճանել:
Ճիշտ է, հայերի դավաճանությունն արվել էր գաղափարի համար, բայց, դե, հո ահեղ ցարը այդքան չէ՞ր խորանալու մանրամասների մեջ:
Հիմա` որտեղի՞ց էր այդ սրբապատկերը հայտնվել Կազան քաղաքում և` հայ ընտանիքի մոտ: Վարկածներ կան, որ Կազան է բերվել Անիից: Թե որքանով է այս պնդումը քննություն բռնում, չենք կարող ասել: Պարզապես կան մի քանի ենթադրություններ, որ կարող են տեսականորեն հնարավոր դարձնել այն: Պատմական տեղեկություն է, որ երբ Իվան Ահեղը գրավում էր Կազանը, այնտեղ եղել է հայկական համայնք: Իսկ համայնքի անդամներն իրենց համարում էին անեցիներ:
Ոչինչ չի բացառվում. հայերը Կասպից ծովով հասել են Աստրախան ու այնտեղից Վոլգայի հունով տարածվել Ռուսաստանով: Նմանապես` անեցիները կարող էին գալ ու խարիսխ գցել Կազանում` իրենց հետ բերելով հրաշագործ սրբանկարը:
Բայց բանն այն է, որ հայկական սրբանկարները, որպես այդպիսին, ավելի ուշ երևութ են, քան կործանվեց Անին ու նրա բնակչությունը ցիր ու ցան եղավ: Մեզանում սրբանկարներ սկսել են ստեղծվել սկսած 16–րդ դարից: Սա փաստ է: Սակայն փաստ է նաև, որ հայ–բյուզանդական առնչությունների արդյունքում, այնուամենայնիվ, կարող էին ծնվել դրանք: Օրինակ, նշում են, որ Արմաշում եղել է հրաշագործ մի սրբանկար: Կամ մասնագետներ կան, ովքեր պնդում են, որ մեր մանրանկարչության մեջ եղած սրբանկարները, կամ ավետարանների մետաղյա կազմի վրա պատկերվածները արված են նախօրինակ պատկերներից:
Ո՞րն է ճիշտը, որը` սխալ: Կամ` որտե՞ղ փնտրենք ճշմարտությունը. չգիտեմ: Համենայն դեպս այս հրաշագործ սրբապատկերը, որտեղից տիրամայրն ուղիղ նայում է աչքերիդ մեջ ու խոսում հետդ, հայի ձեռքից է մտել պատմական շրջանառության մեջ: Մնացածն անհայտ է մեզ, հայտնի է Աստծուն:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված