Առաջիկա 5 տարիներին կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագրերը.Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունՏարոն Մարգարյանն իր էջում գրում է․
Մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու և Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու նպատակով, առաջիկա 5 տարիներին կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագրերը:
Մենք համոզվա՛ծ ենք, որ այս ծրագրի արդյուքնում, ի վերջո, կունենանք այն, ինչը բացի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնելուց, շնորհիվ նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների, լիարժեք կներկայացնի մեր քաղաքի հազարամյակների պատմությունը:
Համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կշարունակե՛նք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն բարեկարգ, հարմարավետ ու հյուրընկալ Երևանի: