«Գնացի, ասեց՝ Նապոլեոն, էս ինչ եմ լսում»․ մանրամասներ Նապոլեոն Ազիզյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումից
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ը Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այնուամենայնիվ որոշել է վայր դնել մանդատը:
-Ես այսօր զանգեցի և այս հիվանդ ոտքով գնացի պարոն Ծառուկյանին տեսա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ քարոզարշավը, բոլոր ծախսերը հոգացել է պարոն Ծառուկյանը: Ես գնացի՝ ասեց Նապոլեոն, էս ինչ եմ լսում: Ես էլ իրան ասի՝ պարոն Ծառուկյան, ովքեր որ մեզ փորձում են խառնել իրար, թյուրիմացություններ են ասում ձեզ, գալիս են ուրիշ բան են հասցնում ձեզ, բայց դուք լավ գիտեք, որ ես էն մարդն են, որ ձեր խոսքը օդի մեջ չեմ թողի: Ես ասի Ծառուկյանին, որ եթե գտնում է՝ ես քիչ եմ չարչարվել, լավ չեմ աշխատել, ապա մանդատն իմ համար ինքնանպատակ չի, որ պահին ինքն ասի՝ ես պատրաստ եմ մանդատը գետնին դնեմ: Ասի՝ պարոն Ծառուկյան ջան, քո մանդատն ա և արժի այդ մանդատը դնել քո ոտքերի առաջ:
–Իսկ Ծառուկյանն ինչպե՞ս պատասխանեց Ձեր այդ անկեղծությանը:
-Ծառուկյանն էլ ասեց՝ դու արդար մարդ ես, էդքան չարչարվել ես էս տարիքում, վազվզել ես․․․ Ասեց՝ կգաս խորհրդարան ամեն ինչ կորոշենք: Ես էլ ասեցի՝ երբ հարմար գտնես, որ վայրկյանին ասես, ես էդ մանդատը վայր կդնեմ, որովհետև ես պարտական եմ քեզ, ես էդքան անբարոյական մարդ չեմ, որ էդքան բան անես իմ համար, ես ուրանամ քո արածը, քո լավությունը:
շարունակությունը՝ կայքում