Սարգսյանը մտադիր չէ լքել իշխանությունը
ՔաղաքականությունԱՌԱՋԻՆ / Մայիսի 18-ին նոր խորհրդարանը կգումարի իր անդրանիկ նիստը, և հենց նույն օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները: Իհարկե, սա Սահմանադրության պահանջն է, և այս հարցում ինտրիգներ փնտրել պետք չէ՝ մանավանդ իր պաշտոնում դարձյալ վերանշանակվելու է Կարեն Կարապետյանը: Ճակատագրի հեգնանքով նրա նոր կաբինետը ևս ժամանակավոր է լինելու և պաշտոնավարելու է մեկ տարուց էլ պակաս` մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը:
Այս ֆոնին մի փոքր տարօրինակ է, որ մոտ օրերս ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն համաձայնագիր են կնքելու ոչ թե մեկ, այլ հինգ տարվա, այսինքն՝ 2017-2022 թվականների համար: Ֆորմալ առումով կարող է ասվել, որ 2018-ին կառավարություն ձևավորելու է հենց այսօրվա խորհրդարանը, որի քաղաքական խճանկարը պարզ է: Բայց սա համոզիչ փաստարկ չէ, որովհետև մեկ տարի հետո մեր երկրում իրավիճակը փոխվելու է արմատապես. անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման, իսկ վարչապետը ոչ միայն կառավարության ղեկավար է լինելու, այլ նաև պետության առաջին դեմք:
շարունակությունն՝ այստեղ