Նիկոլայ Գրիգորյանը պաշտոնանկ է արվել․ ի՞նչ կապ ունի Ապրիամովը
ՀասարակությունՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։
Armtimes.com-ի հարցին, թե ինչո՞ւ է որոշել ազատվել աշխատանքից, Գրիգորյանը պատասխանել է. «Դեռ մեկնաբանություն չունեմ»: Ճշտող հարցին, այլ աշխատանքի անցնելո՞ւ է, Գրիգորյանը կրկին նույն պատասխանն է տվել:
Նշենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատած եւ զինվորական ծառայությունից արձակված Էնրիկո Ապրիամովը երեկ նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Թե ինչ կապ ունեն այս նշանակումն ու Գրիգորյանի ազատումը, դեռ պարզ չէ: