Աղդամի ռեգիոնում օձերը հարձակվում են մարդկանց վրա․ ադրբեջանցիք մեղադրում են հայերին
Բաց մի թողեքԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Աղդամի շրջանում բնակիչները ենթարկվում են օձերի հարձակումներին: Haqqin.az-ն էլ գրում է, որ Աֆեթլի գյուղի բնակիչներից մեկը երեխաների ննջասենյակում սպանել է 2 օձի, մնացածները փախել են: Հետաքրքիրն այն է, որ թունավոր սողունների հարձակումների ու դրանց թվի աճի համար ադրբեջանցիները մեղադրում են հայերին: «Գյուղացիները կարծում են, որ վերջին տարիների համեմատ այս տարի օձերի աննախադեպ աճը պայմանավորված է հայերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների և նրանց կողմից իրականացվող հրկիզումների հետ: Վերջին տարիներին զգալիորեն աճել է վայրի կենդանիների ու օձերի միգրացիան օկուպացված տարածքներից դեմի սահմանամերձ շրջանների բնակավայրեր»,- գրում է ադրբեջանակկան կայքը: