Նոր մանրամասներ Վարդենիսի դաժան ծեծից
ՀասարակությունՄայիսի 3-ին` ժամը 21:30-22:00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դաժան ծեծի են ենթարկել քաղաքի բնակիչներ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանին ու Հայկ Կարապետյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ` հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։ Shabat.am-ի տեղեկություններով ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ Հակոբ Պետրոսյանը երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով անսթափ վիճակում, ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ, ինչի հետևանքով բարձրացած փոշին անհարմարություն է պատճառել մայթեզրին կանգնած վերոնշյալ անձանց: Նրանք կանգնեցրել են մեքենան, վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է ծեծկռտուքով: