Դատավորի համար շտապօգնություն է կանչվել դատարան․ նրա ճնշումը հասել է 200-ի
ՀասարակությունԿաշառքի մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի համար դատարան շտապօգնություն է կանչվել:
Մեր զրույցում Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Իշխան Բարսեղյանի ճնշումը բարձրացել է, հասել 200-ի:
Այսօր 14.30 նշանակված էր այս գործով դատական հերթական նիստը: Այս պահի դրությամբ, սակայն նիստը չի սկսվել, բժիշկները Իշխան Բարսեղյանի մոտ են: