Հայերեն

Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային տրամադրություններն ու մթնոլորտը բավականին էլեկտրականացված են, չնայած միևնույնության կամ անտարբերության վերաբերյալ արտաքուստ տպավորություններին, որոնք կարող են մակերեսային ու խաբուսիկ լինել: Երբ ընդամենը դուրս ես գալիս փողոց ու ճանապարհին այդպես մի 15 րոպեի ընթացքում «բարև-բարլուս»-ից հետո թեթևակի զրույցի ես բռնվում տարբեր տարիքի, ամենատարբեր կրթական ցենզ ու զբաղմունք ունեցող ծանոթ կամ կիսածանոթ հայրենակիցների հետ, ու նրանք բոլորը գրեթե նույնն են ասում, դա հենց նշված տրամադրության պարզ վկայություն է: Իսկ ասում են այդ հայրենակիցներն այն մասին, որ այսպես այլևս անհնար է, այլևս անհանդուրժելի է այս իշխանության ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի պահվածքը: Երբ մարդը բացեիբաց խոստովանում է, թե «ձեռքը կոտրվեր, բայց Փաշինյանին չընտրեի», դա ևս վկայում է, որ ընկալումային իրավիճակում փոփոխություն է տեղի ունեցել:

Մյուս կողմից՝ թե՛ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, թե՛ հիմա, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն տոտալ հարձակման են անցել ամեն ազգայինի, պետականության, պետության գոյության հիմնասյուների, ավելին՝ Եկեղեցու վրա, քիչ չեն մարդիկ, որոնք առնվազն ճիշտ չեն համարում «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» թեզը: Սա, կարծում ենք, գալիս է ոչ թե այն բանից, որ մարդիկ ուշագնաց են լինում «նախկինների» համար, այլ հասկանում են կամ սկսել են հասկանալ, թե ինչ է կատարվում՝ ըստ էության: Այսինքն, այս պարագայում ևս եղել է ընկալումային փոփոխություն: Չի կարելի թերագնահատել մարդկանց: Սա վերաբերում է հատկապես քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվողներին: Չի կարելի կարծել, թե մարդիկ (դե, մի փոքրաթիվ քանակին հանած) ավելի վատ են հասկանում այն, ինչ տեղի է ունենում, քան, ենթադրենք, դիպլոմավորված քաղաքագետները կամ, առավել ևս, քաղաքական գործիչները:

Շատ մարդիկ միանգամայն պարզ հարց են դնում. ի՞նչ ունեինք այդքան դատափետվող «նախկինում», ի՞նչ ունենք իշխանական քարոզչությամբ այդքան տարփողվող ներկայում: Ի՞նչ կա «մնացորդում», ինչպես կասեին հաշվապահները: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը նախկին նախագահներից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին վերցրած ինչպես է վերաբերվում: Առավել ևս, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, անցյալը կամ «նախկիններին» իդեալականացնելու մասին չէ խոսքը, դա նույնիսկ անհնար է: Հարկավ, բոլոր նախկին իշխանությունների, նախկին նախագահների կառավարման շրջաններում եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ, իրադարձություններ, դեպքեր: Նաև՝ շատ բացասական: Դա անժխտելի է:

Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի իշխանավարման շրջանը լի էր փորձություններով թե՛ նորանկախ պետականության, թե՛ իշխանության ու ժողովրդի համար: Միայն թվարկումը բավարար է վերհիշելու համար. սոցիալական կացութաձևի կտրուկ փոփոխություն, էներգետիկ ու տնտեսական խորագույն ճգնաժամ, հացի ու ամեն ինչի անբավարարություն, ի լրումն՝ պատերազմ: Բայց եղել է նաև բանակի կազմավորում, հաղթանակ պատերազմում, երկրի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման մեկնարկ: Նույն տարիներին եղել են ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ, անգամ՝ գործունեության կասեցում, մամուլի դեմ ոտնձգություններ: Ընտրախախտումներ ու էլ ինչեր ասես, որ չեն եղել: Բայց. երկիրն ու ժողովուրդը կարողացան անցնել այդ ամենի միջով ու արտաքին թշնամուն ոչ միայն դիմագրավել, այլև հաղթել: Հայաստանի ու Արցախի տարածքները ոչ թե նվազեցին, այլ ընդարձակվեցին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը, կարելի է ասել, լավագույնն էր երկրի տնտեսության վերականգնման, երկրի տնտեսական ու արտադրական հնարավորությունների վերականգնման ու վերելքի, բանակի հզորացման, բնակչության կենսամակարդակի, սոցիալական ապահովության աստիճանի նկատելի բարձրացման առումներով: Եղե՞լ են նաև այդ շրջանում բացասական երևույթներ կամ սխալներ: Անխուսափելիորեն եղել են ու չէին կարող չլինել: Ընդ որում, էլի շեշտենք՝ դրանք քիչ չեն եղել: Թեկուզ նույն՝ քաղաքական դաշտում ներքին ընդհանուր համաձայնություն չունենալու, ընդդիմադիր ուժերի հետ անբավարար աշխատանքի և մի շարք այլ առումներով: Բայց էլի՝ Հայաստանն ամուր իր ոտքերի վրա կանգնեց, տարածաշրջանային խաղացողի դիրքում էր ու գործոն, արտաքինքաղաքական դաշտում կեցվածքն ու ձայնը՝ վստահ, արժանապատիվ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանն էլ զերծ չէր փորձություններով մեկնարկից, լինի դա միջազգային ֆինանսական ճգնաժամը, «ֆուտբոլային դիվանագիտությունը», թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքը: Բայց էլի, չնայած անգամ 2016ի «Ապրիլ յան պատերազմին», չնայած նույն 2016-ին Երևանի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողությանը՝ ոստիկանական զորամասի գրավման հետ կապված, միևնույնն է՝ Արցախի ճակատում դիմագրավեցինք թշնամուն ու մնացինք մեր դիրքերում և՛ ռազմա-քաղաքական, և՛ արտաքին-քաղաքական առումներով:

Իհարկե, բոլոր երեք նախագահների ժամանակ եղել են սոցիալական անարդարության զգացողություն, հասարակական դժգոհություններ, մի շարք լուրջ սխալներ կամ վրիպումներ, բայց, ամենակարևորը, նույն երեք նախագահների օրոք պետականություն է կերտվել, անվտանգություն է կերտվել, ապահովության զգացողություն է եղել:

Հանրագումարում, ի դեպ, եթե շատ ավելի լայն դիտարկենք «նախկինների» կամ անցած տասնամյակների պարագան, ապա առանցքային ու ծանր բացթողումներից մեկն այն է, որ չձևավորվեց, չբանաձևվեց մեր պետության առանցքային գաղափարախոսությունը, գաղափարաքաղաքական հենքը: Դա արդեն այլ, գուցե նաև՝ ոչ լրագրային խոսակցության նյութ է:

Իսկ ի՞նչ է արել իր պաշտոնավարման 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ: Եթե շատ լայն շերտերով վերցնենք, ապա. ա) Արցախը ուրացված է և հայաթափված, թշնամական օկուպացիայի տակ, բ) հազարավոր հայորդիներ մահվան են մատնվել, բանակը վարկաբեկված է և թուլացված, այն աստիճան, որ փաշինյանական իշխանությունը մտածում է «ծառայությունից խուսափելու» կաշառքներն օրինականացնելու մասին, գ) Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունն ու հայտնվել թուրք-ադրբեջանական արտաքին կառավարման տակ, դ) սոցիալական ու տնտեսական վիճակը սաստիկ վատացել է, պետության պարտքը 7 տարվա մեջ կրկնապատկվել է, հասել գրեթե 13 միլիարդ դոլարի, ե) սոցիալական իրադրությունն ահավոր է, մարդիկ հազարներով արտագաղթում կամ ուղղակի փախչում են երկրից, զ) ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը ոտնատակված են, իշխանությունը հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա, է) իշխանությունը համոզում է ժողովրդին, թե հրաշալի մի բան է, որ թշնամի թուրքերն ու ադրբեջանական թուրքերը հարյուր հազարներով լցվեն Հայաստան, տնավորվեն մեր հայրենիքում և...

Ու ստացվում է, որ «նախկիններում» ինչեր էլ եղած լինեն, ինչ բացթողումներ ու սխալներ էլ արված լինեն, ներկայի ու փաշինյանական ավերների ու կորուստների հետ անհամեմատելի են: Հենց դա է անհամեմատելի «համեմատությունը»:

ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված