Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Աշխարհ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ոստիկանությունը:
Ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո ընկել է բժշկական քոլեջի վարչակազմի շենքի վրա։
Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ մոտակա հիվանդանոցների դիահերձարաններ արդեն տեղափոխվել է ավելի քան 100 մարմին:
Օդանավում եղել են Հնդկաստանի 169 և Մեծ Բրիտանիայի 53 քաղաքացիներ, ինչպես նաև Կանադայի 7 և Պորտուգալիայի 1 քաղաքացիներ: ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ ռուսներ չվերթում չեն եղել։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram