Վարչապետը նոր նշանակում է արել
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական եւ գործունեության հաշվետվությունները:
Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է ՀՀ-ում սեփական խորհրդատվական եւ ներդրումային ընկերություն հիմնել ու հաջողություն մաղթել հիմնադրամի անձնակազմին:
ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել եւ միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: