Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է․ Մենուա Սողոմոնյան
Blog
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Զորակցությունս եմ հայտնում լրագրող Մերի Մանուկյանին, ով այսօր, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, բռնության է ենթարկվել կարմիր բերետավոր ոստիկանի կողմից։
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է՝ քրեական օրենսգրքով սահմանված, և այդ արարքի համար ոստիկանին միայն աշխատանքից ազատելը հավասարազոր է հանցագործությունը կոծկելուն։
Հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ գործող վարչախումբը արտոնում է բռնությունը ազատ խոսքի նկատմամբ։