Հայերեն

Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած մեր երկրի «քթի տակ» ընթացող ու սաստկացող Իսրայել-Իրան պատերազմին, մեզ համար դրա հնարավոր ծանր հետևանքներին, Հայաստանի հանրության մեծամասնության ուշադրությունն ավելի քան մեկ օր է, ինչ սևեռված է ներքին սուր իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վրա:

Այո, խոսքը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող համակողմանի հարձակման, իրավաբանորեն ասած՝ բռնաճնշումների մասին է: Չնայած այս դեպքում «իրավաբանություն» ասվածը ճոխություն է, քանի որ գործ ունենք մեկ անձի քմահաճույքների հետ: Հակիրճ՝ դեպքերի ժամանակագրությունը:

Սամվել Կարապետյանը, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ընդամենը երկու-երեք նախադասություն է ասում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, մասնավորապես. «Ես միշտ եղել եմ հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»: Գործարարի հենց այս արտահայտությունն են Փաշինյանի «իրավապահները» իրենց շեֆի ուղիղ ցուցումով հիմք ընդունում՝ «իշխանությունը յուրացնելու» ակնհայտորեն անհեթեթ մեղադրանք առաջադրելու, ապա և կալանավորման միջնորդություն ներկայացնելու համար:

Այդ հայտարարությունից Փաշինյանի մոտ «դուգա է տալիս», նա առավել քան հիստերիկ ոճով, բացահայտ վիրավորական, պիտակավորող արտահայտություններով գրառում գրառման վրա է անում, իր ՔՊ-խմբակցությանը հարձակման հրահանգ է տալիս, իրավապահ կառույցներին հրամայում է անմիջապես ձերբակալել, «ասֆալտին փռել» Սամվել Կարապետյանին:

Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, պարզապես սովորական հայ մարդիկ, իմանալով դրա մասին, ինքնաբուխ շարժվում են Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ, պաշարում են այն՝ իրենց հերթին պաշարվելով ոստիկանության զորքերի ու կարմրասև «բերետավորների» կողմից:

Ոստիկանությունը դիմում է ռեպրեսիաների և մոտ 50 քաղաքացու բերման է ենթարկում, բայց շուրջ 12 ժամ չեն համարձակվում «վրա տալ»: Գիշերը Սամվել Կարապետյանը հանգիստ դուրս է գալիս իր տնից, նրան հավաքվածները դիմավորում են ծափողջույններով, ինքը հայտարարում է, որ իր արտահայտած դիրքորոշումն անսասան է, իսկ բռնաճնշումների, այդ թվում՝ ՀԷՑ-ը կամ ինչ-որ բան իրենից խլելու հնարավոր զարգացումների վրա, ինքը, կներեք, «թքա՛ծ ունի»:

Երեկ օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ Սամվել Կարապետյանի դեմ, ինչպես նշեցինք, ծայրահեղորեն անհեթեթ մեղադրանք է առաջադրվել, ներկայացվել է կալանավորելու միջնորդություն: Ավելորդ է ասել, որ դատարանի մերձակայքը առավել քան բազմամարդ էր ու բազմաոստիկան:

Լավ, ի՞նչ է կատարվում:

Իհարկե, կան մի շարք նրբերանգներ, կարծիքներ, տեսակետներ, որոնց մի մասի վրա արժե ուշադրություն դարձնել:

Ամենից առաջինը. Սամվել Կարապետյանի վրա փաշինյանական վարչախմբի՝ բռնապետական ռեժիմներին բնորոշ այս հարձակման պատրվակը Հայ առաքելական եկեղեցուն միարժեք աջակցություն հայտնելու հայտարարությունն էր: Թեպետ, հանուն ճշմարտության, անհնար է չնշել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը առնվազն 4 կամ 5 տարի ուշացած էր՝ հաշվի առնելով այն աղետը, որ Փաշինյանն ու ՔՊ-ն բերեցին Արցախի գլխին: Բայց սա երևի այն դեպքերից է, որ կարելի է ասել՝ ավելի լավ է ուշ, քան երբեք:

Երկրորդը, որ չափազանց էական է. այս աղաղակող իրավական, քաղաքական ու ընդհանրապես՝ բարոյական բոլոր նորմերը ոտնահարող խայտառակությունը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կանչվելու անմիջապես նախօրեին: Փորձագիտական շրջանակներում կան տարբեր կարծիքներ, թե Թուրքիայում ինչեր կարող են լինել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Հայաստանի համար խիստ վտանգավոր նոր «պայմանավորվածությունների» ձեռքբերման առումով: Եվ այդ սպառնալից «պայմանավորվածությունների» իրագործմանը խոչընդոտելու ունակ բոլոր հնարավոր միավորները՝ լինեն ազգային Եկեղեցին, ազգային շրջանակները, ազգային նկարագիր ու հենք ունեցող գործարարները, պետք է թիրախավորվեն: Տրամաբանությունը, կարծում ենք, չափազանց պարզ է՝ լրացուցիչ մեկնաբանելու համար:

Ի լրումն ամենի, Փաշինյանն այս հարձակմամբ զուգահեռաբար հարվածեց նաև Ռուսաստանին: Պատահական չէ, որ Ռուսաստանում Սամվել Կարապետյանի վրա հարձակումն ընկալեցին ու դրան արձագանքեցին որպես բացահայտ թշնամական գործողություն: Բայց դա առանձին դիտարկման նյութ է:

Մյուս կողմից՝ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև՝ «Տաշիր գրուպի» տնօրինած ՀԷՑ-ի, «Տաշիր պիցցա» սննդի օբյեկտների դեմ հարձակումներով, ՀԷՑ-ը «ազգայնացնելու» մասին հայտարարությամբ Փաշինյանը սուր ազդակ հղեց անխտիր բոլոր գործարարներին, որ նրանց բիզնեսներն ու սեփականությունը վտանգված են: Սա ազդանշան էր, որ Հայաստանում օրենքների, Սահմանադրության, կարգուկանոնի փոխարեն գործում է բացառապես 1 անձի «կապրիզ»:

Վերջապես, եթե ամփոփելու լինենք, ապա այս ամենի մեջ բոլորը տեսան Փաշինյանի վախերը, անգամ՝ սարսափը: Թվում է՝ դա ի՞նչ իշխանություն է, որ ընդամենը 1 նախադասությունից տակնիվեր իրար է խառնվում, որի վարչապետը այդ հայտարարությունից «հոսանքահարվում» է: Իրականում սա սովորական մեկ հայտարարություն չէ, իսկ Սամվել Կարապետյանն էլ ուղղակի մեկ անձ չէ, այստեղ ավելի «բարձրավոլտ» իրողություն կա: Եվ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները, պետք է նկատել, շատ հիմնավոր են: Սա այն հազվագյուտ դեպքերից է, և Սամվել Կարապետյանն էլ այն քիչ մարդկանցից է, որի նկատմամբ փաշինյանական ռեժիմի ռեպրեսիաների հետ կապված դատապարտող հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, Եկեղեցին, ամենատարբեր քաղաքական, հասարակական շրջանակներ, շոու-բիզեսի ներկայացուցիչներ, դեռ չենք խոսում ռուսաստանյան արձագանքների մասին:

Այսինքն, ակնհայտորեն երևաց, որ սա իրական ու լուրջ հնարավորություն է ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ միավորվելու, միաբանվելու, մի կողմ դնելու բոլոր տարաձայնություններն ու քաղաքական որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունները: Խոսքը մեկ թիմի մասին չէ, այլ մեկ նպատակի:

Կարծում ենք՝ հենց դրանից էլ Փաշինյանը «հոսանքահարվում» է...

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական խմբակի վախի, քինախնդրության, ինչպես նաև Կարապետյանների նկատմամբ ակնհայտ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսում նաև այն, որ երկու օր շարունակ ՍԱՏՄ-ն ակնհայտ պատվերով կասեցնում է «Տաշիր պիցցայի» մի շարք մասնաճյուղեր, ինչպես նաև «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Ինչո՞ւ պատվերով, որովհետև ամեն տարի նույն «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ վերահսկողություն է իրականացվել այդ կազմակերպությանը պատկանող հանրային սննդի կետերում, սակայն նախորդ տարիներին այդ «թերությունները» չեն նկատվել: Խոսքը, օրինակ՝ սրանց մասին է. «Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից», «առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը» և այլն, այսինքն՝ «թերություններ», որոնք, եթե եղել են, ապա եղել են ի սկզբանե և չէին կարող ի հայտ գալ 1-2 ամսվա, կամ նույնիսկ 1-2 տարվա ընթացքում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք Չալաբյան
Ամենադիտված