Հայերեն


«ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները Էլեն Սամինի հետ բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման քայլերը

Blog

«ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բելգիայի դաշնային խորհրդարանի «Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) խմբակցության անդամ Էլեն Սամինի հետ
 
Երեկ ես ու գործընկերս` Ատոմ Մխիթարյանը, Բելգիայի խորհրդարանում էինք` որպես «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչ, հանդիպեցինք Բելգիայի խորհրդարանի անդամ, «Ֆլամանդական շահ» խմբակցության ներկայացուցիչ Էլեն Սամինի հետ, ով առանձնահատուկ ու ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի, Արցախի ու հայկական շահերի նկատմամբ և ցուցաբերում է հետևողական հետաքրքրություն` բարձրաձայնելով հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման քայլերը։
 
Քննարկեցինք Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, քրիստոնյա հայրեի հալածանքների, Բաքվում անօրինական դատվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերեվարված հայերի, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։ Կարճ, բայց շատ արդյունավետ հանդիպման ընթացքում կարևորեցինք Սամինի կողմից Արցախում 2023 թվականի շրջափակման ընթացքում իրականացված բարեգործական միջոցառումը` որպես հայերի հետ համերաշխության և աջակցության օրինակ։ Մեր երախտագիտությունը հայտնեցինք նրա համարձակ և սկզբունքային քայլերի համար։
 
Հանդիպման ընթացքում քննարկեցինք հնարավոր համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ, մասնավորապես․
- ակտիվացնել Բելգիայի խորհրդարանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ որպես մարդասիրական մոնիթորինգի խթանող ձայն,
- քննարկեցինք համագործակցության հեռանկարները մշակութային ժառանգության պահպանման, իրական խաղաղության կառուցման և կրոնական վայրերի միջազգային պաշտպանության ոլորտներում,
- առաջարկեցինք կազմակերպել և համատեղ իրականացնել միջոցառումներ՝ Բելգիայում՝ հայկական կազմակերպությունների և ֆլամանդական խմբերի միջև, որոնք միտված կլինեն մշակութային արժեքների պահպանությանը և համընդհանուր համերաշխությանը։
 
Սամինի հետ պայմանավորվեցինք նաև շարունակել մեր շփումներն ու համագործակցությունը, պարբերաբար փոխանակել տեղեկություններ Հայաստանի շուրջ անվտանգային զարգացումների, ներառյալ Սյունիքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցի, նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր հարձակման ռիսկերի վերաբերյալ։ Նա պատրաստակամություն հայտնեց ավելի մեծ ուշադրությամբ հետևելու տարածաշրջանային իրավիճակին և նպաստելու Հայաստանի ինքնիշխանության ու խաղաղության ապահովման վերաբերյալ Բելգիայի խորհրդարանական և միջազգային հարթակներում բարձրաձայնմանը:

Իշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը
Ամենադիտված