Հայերեն

«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող գործընթացները, նրա կալանավորումը տարակուսելի են հանրության համար։ Իրավաբանները փորձում են հասկանալ, թե որ խոսքի կամ գործողության համար է այս ամենը տեղի ունենում գործարարի հետ, հասարակությունն ունի իր կարծիքը՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարելու համար։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ հիմա բոլորն են մտածում այն հարցի շուրջ, թե ո՞րն է այս ամենի պատճառը։ «Ամեն ինչ շատ անհեթեթ է։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին» ձևակերպման պատճառով ինչ-որ քրեական գործ սարքել, դա նշանակում է՝ ցանկացած խոսքից կարելի է քրեական գործ սարքել։ Ասում են՝ սահմանադրական կարգի տապալման կոչ է։ Բայց Կարապետյանի հայտարարության մեջ որտե՞ղ է նշված այդ կոչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ տեղի ունեցող գործընթացի պատճառների մասով նա իր համար մի քանի գործոն է առանձնացրել։ «Առաջինը՝ գնում էր Թուրքիա, գուցե ցանկացել է ռուսական ազդեցության դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել։ Բնականաբար, Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Ռուսաստանի ինչ-որ դերակատարություն այստեղ, և ցանկացած նման քայլ ինչ-որ առումով իրենց կողմից ուղղակի կամ անուղղակի ողջունելի կլինի։ Հաջորդը Կարապետյանի կողմից Եկեղեցու պաշտպանությունն է, բայց, իմ կարծիքով, դա ամենափոքր գործոնն է։ Երրորդը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործոնն է։ Դժվար է գուշակել, թե Նիկոլ Փաշինյանի մտքով ինչ է անցնում։ Օրինակ է բերում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա, եթե շատ պրիմիտիվ նայենք այս ամենին, գուցե նա մտածում է՝ փորձի ազգայնացնել ՀԷՑ-ը, հետո մեկ ուրիշին կվաճառի և բյուջեում գումար կհայտնվի։ Կես լուրջ, կես կատակ կարելի է նկատել, որ երբ այս ամենը տեղի էր ունենում, Աննա Հակոբյանը բացակայում էր, իսկ դա սովորաբար իր վրա վատ ազդեցություն է թողնում, նա ավելի դյուրագրգիռ է դառնում։ Այս ամենը մեկ կաթսայի մեջ դնենք, գումարենք, որ քաղաքական ուժերը ոչ ակտիվ վիճակում են, գուցե կարծում է, որ կարելի է տարբեր բաներ փորձարկել։ Ինչ-որ առումով, ըստ երևույթին, բնավորության հարց է, իր բնավորության մեջ կա միշտ ինչ-որ բան «սարքել», նույնիսկ ոչնչից ինչ-որ պատմություն սարքել՝ սկսած ժամանակին Սահմանադրական դատարանի դեմ իրականացված ակցիաներից, որոնք մեծ հաշվով անիմաստ պատմություններ էին, դատավորների ժամկետը լրացավ, իրենք ավտոմատ փոխվեցին։ Հիմա, օրինակ՝ փորձենք գնահատել տարիներ ի վեր Հրայր Թովմասյանի «հետևից ընկնելու» իմաստը։ Քրեական գործ չկա, Հրայր Թովմասյանը դատավոր է։ Փաշինյանը, կարծես, փորձում է ցույց տալ, որ ամենավերին արդարադատությունն է աշխարհի վրա, միայն ինքը գիտի՝ ճիշտը որն է, լավը որն է, կարծես փորձի ինքնահաստատվել՝ տեսաք, թե ինչ արեցի։ Իսկ արդյունքում սա աղմուկ էր, որ որևէ արդյունք չտվեց։ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանը ուշի ուշով հետևելու է գործընթացներին։ Իհարկե, իրավիճակը չի կարող հասնել ինչ-որ դատական վճռի այս ձևակերպման հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ գուցե իշխանությունը սա անում է տեսարաններ ապահովելու, իր համար ցանկալի օրակարգեր ձևավորելու համար։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը մշտապես ունի սեփական աթոռը կորցնելու վախ։ «Պարբերաբար լսում ենք, որ հանրությանը կարևորից շեղելու օրակարգ կա, ու դրա մեջ ինչ-որ իմաստ կա։ Երբ նա «սարքում» է նման բաներ, ինչ-որ հարցեր ընկնում են հետին պլան, օրինակ՝ այցը Թուրքիա։ Այն այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց, գուցե սկզբից շեշտը դրա վրա կլիներ, բայց Եկեղեցու հետ տեղի ունեցողը, հետո Սամվել Կարապետյանի պատմությունը դա մղեցին երկրորդ պլան։ Ցավոք, խորհրդարանի վիճակը շատ տխուր է։ Նիկոլի հրահանգով իր պատգամավորները սկսում են ելույթ ունենալ, խոսում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն արել Հայաստանի համար, քննարկում են ինչ-որ մարդու, որ կարևոր բաներ է արել։ Այդտեղից փոքրոգության հոտ է գալիս, այսինքն՝ դու չկայացած մեկն ես, եթե վաղը պատգամավոր չլինես, փողոցում հարցնեն քո անուն-ազգանունը, մարդիկ չեն հիշի, թե դու ով ես, բայց գալիս ես ամբիոնի մոտ և մեծ-մեծ խոսում։

Դա բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են, դրանից ուրախանում են։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ճիշտ է ասում՝ կապ չունի, դա կլինի Սամվել Կարապետյանը, թե Հենրիխ Մխիթարյանը, եթե կայացած է, իրեն հարվածում են, որոշակի խավ կա, որի հոգին դրանից փառավորվում է»,-հավելում է նա։

Հարվածում են նաև Եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը շարունակվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են այն կարծիքները, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Կարծես Եկեղեցին են դիտարկում որպես իրենց ընդդիմացող վերջին ու ամենակարևոր օջախներից մեկը։ «Եկեղեցին ազգային կառույց է, սա միանշանակ է։ Բնականաբար, նա պետք է ասի, թե Եկեղեցու դեմ այս հարձակումները կապ չունեն Ադրբեջանի հետ։ Սահմանադրության փոփոխությունն էլ է, չէ՞, ասում, որ Ադրբեջանի հետ կապ չունի, բայց պիտի փոխենք, ու դրանից նախաբանը՝ հղումը Անկախության հռչակագրին, հանենք։ Այստեղ խնդիրն այն է, որ Եկեղեցու գործունեությունը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Խաղաղության օրակարգի» հետ։ Իր պատկերացրած օրակարգն է ամեն ինչ անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը գոհ լինեն ու մտքներով չանցնի հարձակվել Հայաստանի վրա, ուժով հարց լուծել, քանի որ պետք չէ ուժով հարց լուծել, եթե կարելի է խոսելով լուծել։ Դա իր պատկերացումն է։ Նա բազմիցս խորհրդարանում ակնարկել է, որ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ արհեստական է, հիմնված այն արհեստածին վտանգի վրա, որ Թուրքիան կհարձակվի, դրա համար Հայաստանին պետք է պաշտպանի Ռուսաստանը, մենք էլ լինենք իր ֆորպոստը, կամակատարը և այլն։ Զուգահեռ նա գիտի, որ միշտ կլինեն ազգային հարցեր, որոնք կդրվեն իր առջև՝ Արցախը և այլն, եթե լինի սովորական վիճակ։ Ուստի, նա ցանկանում է ամբողջապես փոխել մարդկանց հոգեբանությունը, մտածելակերպը և բերել, հանգեցնել նրան, որ Թուրքիան, Ադրբեջանը բարեկամ, հարևան պետություններ են, թող գնան, գան, ճանապարհներով անցնեն։ Մի որոշ ժամանակ «փախստականների վերադարձի» հարցը կդնի, հետո կասի՝ դե, առևտուր կլինի և այլն։ Աստիճանաբար Ռուսաստանն այստեղից կգնա, Արևմուտքը կուրախանա, կհրավիրի իրեն ամենատարբեր միջոցառումների։ Իր պատկերացրած «Խաղաղության օրակարգը» սա է, երբ ասում է՝ «ապագա կա», իր պատկերացրած ապագան այդպիսին է, երբ ասում է՝ 100-ամյակներ առաջ կապահովենք Հայաստանի Հանրապետության գոյությունը, նկատի ունի, որ կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը կլինեն այնքան եղբայրական պետություններ, որ անհեթեթ կլինի մտածել, թե որևէ մեկը կարող է մյուսի վրա հարձակվել։ Ինչի՞ համար հարձակվել Հայաստանի վրա և ինչ-որ պատմություն սարքել, եթե Հայաստանը պատրաստ է քո ցանկությունները բավարարել՝ լինի ճանապարհ, փախստական, Արցախի կորուստ և այլն։ Եկեղեցին դիմադրում է սրան։ Վեհափառն արտերկրում խոսում է Արցախի մասին։ Դրա մասին շատ բացահայտ Աննա Հակոբյանն էր գրել՝ ի՞նչ գործ ունես՝ Շվեյցարիայում քննարկես անվտանգ վերադարձի հարց և այլն։ Եկեղեցին այն հարցերն է բարձրացնում, որոնք Փաշինյանի օրակարգի մեջ չեն տեղավորվում, այն օրակարգի, որը ձեռնտու է և՛ Փաշինյանին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Եկեղեցու դեմ արշավն առաջին հերթին ձեռք է տալիս հենց Իլհամ Ալիևին։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ, իրոք, պայքարում է ռևանշիստական ուժերի դեմ։ Նա խորհրդարանում գլուխ է գովում, որ ոչ մի հրթիռ մեր վրայով չի թռչում, պատերազմ չի լինելու։ Նա ասել է, որ Հայաստանից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման հարց չկա։ Շատ լավ հասկանում է, որ այսօրվա վիճակով նրանց ներկայությունը, փոխադարձ պայմանագրերը Հայաստանի անվտանգության երաշխավորության մասն են կազմում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց
Ամենադիտված