Սերժ Սարգսյանը՝ երկու ձիու վրա
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանը Եվրոպայի օրվա առիթով այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն, հանդիպում ունեցել պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, խոսել հայ-եվրոպական հարաբերության խորացման մասին:
Սարգսյանն արել է հետաքրքիր հայտարարություն, վստահություն հայտնելով, որ Եվրամիությունը կհաղթահարի այն մարտահրավերները, որ վերջին շրջանում բաժին են հասնում միությանը, անդամ երկրներին:
Եվրամիության մարտահրավերներն իհարկե շատ են, բազմազան, սկսած բրիտանական հանրաքվեից ու ԵՄ-ից դուրս գալու գործընթացից, մինչեւ այդ գործընթացի օրինակ հնարավոր կրկնության վտանգ Ֆրանսիայի դեպքում, որտեղ մայիսի 7-ին նախագահի ընտրության երկրորդ փուլն է: Մրցում են եվրատլանտիստ Մակրոնն ու ազգայնական համարվող Լը Պենը: Լը Պենը դիտարկվում է որպես Ֆրանսիայի Եվրամիությունից դուրս գալու քայլի կողմնակից, թեեւ երկրորդ փուլից առաջ նա հայտարարել էր, թե ինքը Եվրոպայի հակառակորդը չէ: Բայց, ամենաուշագրավն այն է, որ ֆրէքզիտի մասին հայտարարություն արել է անգամ Մակրոնը: Նա երկրորդ փուլի արշավի ընթացքում հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը էապես չբարեփոխվի, ապա Ֆրանսիայի պարագայում օրինակ խիստ հավանական կդառնա ֆրէքզիտի հեռանկարը:
շարունակությունը՝ կայքում