Հայերեն

Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Սպորտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան միլանյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտության պատճառով։

«Անցյալ մրցաշրջանի կեսին ասել էի, որ «Ինտերն» անգերազանցելի է, բայց մենք չկարողացանք դա ապացուցել մինչև վերջ։ Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ՝ առանց որևէ մեկին հաճոյանալու։ Լինի դա խաղացող, երկրպագու, թե այլ անձ։ Երբ ուրիշներն են խոսում, ես լսում եմ։ Իսկ երբ ես եմ խոսում, ինչը հաճախ չի լինում, դա միայն թիմի օգտին է։ Կարևոր է լինել բաց և անկեղծ, քանի որ միայն այդպես կարող ենք օգնել միմյանց։

Ես չեմ պնդել, թե միշտ անգերազանցելի ենք, բայց որոշ խաղերում մենք այդպիսին էինք՝ խաղադաշտում ցուցաբերած վերաբերմունքի շնորհիվ։ Կրկին կասեի դա։ Եթե ինչ-որ մեկը ծաղրում է ինձ դրա համար, դա ինձ չի անհանգստացնում։

 

Որոշե՞լ եմ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Ասել եմ, որ սա իմ ամենահյուծիչ մրցաշրջանն էր՝ երեք մրցաշարերով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ խաղալ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ խաղադաշտում լինել։ Ունեմ մեկ տարվա պայմանագիր։ Եթե չհեռացնեն, կմնամ։

Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի, այլ ոչ թե փողի համար։ Ամեն առավոտ արթնանում եմ՝ ցանկանալով մարզվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ։

Իսկ ֆուտբոլից հետո՞։ Այսօր ասում եմ՝ կցանկանայի հեռանալ ֆուտբոլային աշխարհից։ Բայց երբեք մի ասա՝ երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու և ընտանիքիս հետ լինելու համար»,- ասել է Մխիթարյանը։

Թեև Մխիթարյանը «Ինտերին» միացել է կարիերայի ուշ շրջանում, նա փայլել է «Սան Սիրո» մարզադաշտում։ Վերջին տարիներին նա դարձել է «Ներաձուրիների» հանդերձարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, և նրա՝ «Ինտերում» անցկացրած ճանապարհը մոտենում է ավարտին։ 2023/24 մրցաշրջանում նա հաղթել է Սերիա Ա-ն, սակայն չի կարողացել եվրոպական գավաթ նվաճել «Ինտերի» հետ։ Վերջին երեք տարում նա պարտվել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում։ Վերջինը տեղի է ունեցել անցյալ ամիս, երբ «Ինտերը» 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից։

Այդ խաղը վերջինն էր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար, ով օրեր անց միացել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին։ Նրա փոխարեն «Ինտերը» գլխավորել է Քրիստիան Կիվուն։

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Դիլիջանը փոփոխությունների շեմին․ կարո՞ղ է զբոսաշրջության աճը փոխել քաղաքի տնտեսությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան
Ամենադիտված