Իսլամ Քարիմովը չի մահացել
ԱշխարհՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը` Լոլան, «Ինստագրամ»-ի իր էջում շնորհավորել է քաղաքացիներին անկախության տոնի կապակցությամբ, որը նշվելու է սեպտեմբերի 1-ին: Նա բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել իր երկրի բնակիչներին: «Ես նաև շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր անհանգստանում են, իրենց աջակցությունը հայտնում և շուտափույթ ապաքինում մաղթում նախագահ Քարիմովին»,- գրել է նա:
Հիշեցնենք` օգոստոսի 30-ին լրատվամիջոցները հաղորդել էին Քարիմովի մահվան մասին, ով օգոստոսի 29-ին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ պաշտոնական որոշ աղբյուրներ հերքել էին մահվան լուրը, մինչդեռ ԶԼՄ-ները շարունակում էին գրել, որ նա մահացել է: Ավելին, լրագրողները պահանջում էին տեսանկարահանել Ուզբեկստանի նախագահին` հիմնավորելով, որ միայն այդկերպ կհավատան հերքումներին: