Հայերեն


Խաղը փոխվում է. Նոր պատերազմից առաջ Ադրբեջանը պետք է իմանա հետեւյալը

Քաղաքականություն

ԼՐԱԳԻՐ, Հայկազն Ղահրիյան

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ասել է, որ ապրիլյան պատերազմում հակահարված ստանալով ու ծանր կորուստներ կրելով՝ Ադրբեջանը դիմել է Մոսկվային, զինադադարի համար:
Սա իհարկե նորություն չէ, սակայն հրամանատարի խոսքում կան խորքային շերտեր: Ապրիլի պատերազմի արդեն երկրորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայերը առաջ չշարժվեն: Այնուհետեւ տեղեկություն եղավ, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը Մոսկվայում պայմանավորվել են կրակը դադարեցնելու մասին:
Այդպես էլ հայտնի չդարձավ՝ իսկապես եղել է նման հանդիպում, նույնիսկ Սերժ Սարգսյանը հետագայում հայտարարեց, թե տեղյակ չէ մանրամասն՝ ինչ է եղել Մոսկվայում: Սակայն սա չէ էականը:
Խնդիրն այն է, որ պատերազմը հեշտ է սկսել, դժվարն այն «մարսելն է»: Պատերազմ սկսողը պետք է վստահ լինի, որ հետեւանքներն իր համար ծանր չեն լինելու ինչ որ մակարդակից սկսած: Այսինքն, պետք է ունենա երաշխիքներ:
Ապրիլին Ադրբեջանն ուներ այդ երաշխիքները, եւ դա երեւաց թե ռազմական գործողությունների օրերին, թե դրանից հետո: Հայկական կողմի գրոհը կասեցվեց այն պահին, երբ արդեն ռազմի դաշտում փոխվում էր իրավիճակը: Այսինքն, Ադրբեջանն ուներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ փաստացի հայկական կողմի երաշխիքները՝ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ կորցրած տարածքները չի պատրաստվում հետ բերել:
Ընդհանրապես, ապրիլյան պատերազմին Ադրբեջանը մոտեցավ «պատերազմի իրավունքով», եւ այդ իրավունքը հասունացրել էր նաեւ հայկական կողմը թե բանակաշինության գործում իր անգործությամբ, թե արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանությունն ու որոշումների կայացման իրավունքը զիջելով:
Ապրիլից հետո իրավիճակը փոխվեց: Հայկական կողմը, չնայած տարածքային կորուստներին, առավելության հասավ ռազմա-քաղաքական դիրքերի առումով, եւ հայկական պահանջներն ու իրավունքներն ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, շփման գծում հետաքննության մեխանիզմի տեղակայման ու Արցախի կարգավիճակի մասով, այսինքն՝ ներկայիս ստատուս քվոյի միջազգային ճանաչումը:
Հայաստանն այդ երկու նախապայմանն է դրել բանակցությունը շարունակելու համար: Ադրբեջանը չի ընդունում այս պահանջները եւ փորձում է չեզոքացնել այդ օրակարգը, ակնկալելով Մոսկվայի աջակցությունը: Բաքվի համառ փորձերից հետո, երրորդ անգամ հայկական կողմը զիջեց ու մասնակցեց եռակողմ հանդիպմանը: Եռակողմ ձեւաչափը Բաքվի հույսն է՝ ապրիլից հետո ստեղծված ռազմաքաղաքական ու դիվանագիտական փակուղին ճեղքելու, «պատերազմի» իրավունքը վերականգնելու համար:
Մինչ այդ, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց այդ իրավունքը վերականգնել ինքնուրույն, սակայն ծանր հակահարված ստացավ հայկական զինուժի կողմից, եւ նրա համար հասկանալի դարձավ, որ «հետաքննության մեխանիզմը» հայկական կողմից արդեն տեղադրված է՝ գերժամանակակից հետախուզական համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս խորքային բացահայտման միջոցով կանխել հարձակումները:
Ի՞նչ է անելու Ադրբեջանը եւ ինչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը, որն առայժմ հստակ չի արտահայտվել ապրիլից հետո միջազգային օրակարգի վերաբերյալ: Ներկայում Ռուսաստանի քաղաքականությունը կրկին փոխվում է, կրկին ջերմանում են Թուրքիայի հետ հարաբերությունները: Ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը Ռուսաստանի համար գործիք է, եւ կախված այդ հարաբերությունների բնույթից՝ կամ ուժեղացնում է այդ գործիքը, կամ թուլացնում, հայկական շահերը վաճառելով թուրքերին ու ադրբեջանցիներին: Ապրիլից հետո Ռուսաստանը մի շարք քայլեր կատարեց Հայաստանի ուղղությամբ, մասնավորապես զենքի մատակարարման գծով:
Ներկայում նրա քաղաքականության «ֆազը» կարծես թե կրկին փոխվում է, եւ հենց այս իրավիճակում Ադրբեջանը կարող է փորձել վերականգնել ռազմական շանտաժի ու պատերազմի իր «իրավունքը», միջազգային աննպաստ օրակարգից խուսափելու համար:
Հայաստանն արդեն ունի ապրիլյան փորձը, եւ պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է իմանա հետեւյալը. որքան էլ նա ունենա արտաքին երաշխիքներ, չի ունենալու հայկական երաշխիքը, որ հայկական զինուժը կանգնելու է իրենց համար անհրաժեշտ պահին: Այդպես եղավ 1994-ին, 2016-ին: Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ օրինակ իր «աքիլեսյան գարշապարը»՝ Թերթեր քաղաքը, որի մատույցներում երկու անգամ կանգնեցվեց հայկական զինուժը, այս անգամ խոցվելու է: Դա Ադրբեջանի՝ որպես պետության, վերջի սկիզբն է լինելու:
Միայն այս՝ «հայկական երաշխիքների» բացակայության դեպքում Ադրբեջանը չի սկսի պատերազմը, որքան էլ ունենա արտաքին որոշակի աջակցություն: Եվ այս դեպքում Ռուսաստանն էլ չի կարող օգնել նրան:
Այդ դեպքում արդեն «զինադադարի» համար Բաքուն դիմելու է ոչ թե Մոսկվային, այլ Հայաստանին: Սա լիովին այլ իրավիճակ է, եւ կարող է իսկապես հաստատվել կայուն խաղաղություն: Ինչպես ասվում է հայտնի մարտաֆիլմում՝ պատերազմն ավարտվում է միայն փոխադարձ համաձայնությամբ, այսինքն՝ առանց երրորդ կողմերի:
Հայաստանի իշխանությունը կարո՞ղ է իր մեջ կամք գտնել՝ պահելու այս իրավիճակը: Դրա համար կան միջազգային նպաստավոր պայմաններ, Արեւմուտքը եւ Իրանը տվել են իրենց երաշխիքները, եւ արդարանալու տեղ չի մնացել:

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
Ամենադիտված