Հայերեն

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ապացուցել է, որ այլևս մտադիր չէ կանգ առնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավի ընթացքում։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների կալանավորումից հետո իշխանական շրջանակներից արդեն իսկ կոչեր են հնչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից «վռնդելու» մասին։ Իշխանությունը չի էլ թաքցնում, որ թքած ունի բոլոր իրավական և բարոյական նրբությունների վրա։ Գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջման կոչերի համար։ Դատախազությունը չի հստակեցնում, թե՝ կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել։

Շիրակի թեմի առաջնորդն իրեն բնորոշ անկեղծությամբ և շիտակությամբ քանիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել՝ Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելու համար։ «Բայց բանակ չունեցանք, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»,- մի առիթով ասել էր նա։

Մինչ իշխանությունը հարձակումներ է գործում ազդեցիկ հոգևորականների նկատմամբ, Մայր Աթոռը, կարծես, յոլա է գնում՝ ընդամենը մեղմիկ հայտարարություններով քննադատելով գործող իշխանությունների կողմ քաղաքականությունը։ Նախօրեին էլ հայտարարություն էր տարածվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, որտեղ խորը մտահոգություն էին հայտնել Գալստանյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ «Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչն ամբողջությամբ տեղավորում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Փաստացի եկեղեցին առայժմ զերծ է մնում Փաշինյանին բանադրելու, նզովելու, եկեղեցուց վտարելո՛ւ կոչերից։ Փոխարենը մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, որ գործող իշխանությունները խմբեր են պատրաստել Վեհարանի վրա հարձակվելու և Կաթողիկոսին դուրս վռնդելու համար։ Սադրանքը հնարավոր եղավ կանխել «ՀայաՔվե» նախաձեռնության ջանքերով, նրանք տեղեկությունը հրապարակելուց հետո շտապել էին Մայր Աթոռ։ Ըստ երևույթին, իշխանությունները չէին գնացել նման սադրանքի, բայց չի բացառվում, որ ցանկացած պահի կարող են նման հակաօրինական և հակաբարոյական քայլ անել։ Փաստացի արձանագրենք, որ Փաշինյանը որևէ կերպ կանգ չի առնելու Հայ Առաքելական Եկեղեցին գլխատելու իր գործողություններում։

Նելլի Խաչատրյան

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ
Ամենադիտված