Ժողովրդական հեղափոխություն Ռուսաստանու՞մ
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Մոսկվայի Սպարտակ ֆուտբոլային ակումբը մայիսի 7-ին դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ առաջնության ավարտից 3 տուր առաջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպարտակի մոտակա մրցակից Սանկտ-Պետերբուրգի Զենիթը սեփական հարկի տակ պարտվել է Գրոզնիի Թերեքին, ինչից հետո Սպարտակը Զենիթի համար էլ դարձել է անհասանելի:
Սպարտակը Ռուսաստանի չեմպիոն է դարձել 16-ամյա ընդմիջումից հետո: Վերջին անգամ թիմը ՌԴ առաջնությունը հաղթել է 2001 թվականին: Մինչ այդ, Սպարտակը ինն անգամ դարձել է 1992 թվականից անցկացվող Ռուսաստանի առաջնությունների հաղթող, մինչեւ 2001 թվականն ընդամենը մեկ անգամ չեմպիոնական տիտղոսը զիջելով Վլադիկավկազի Սպարտակ-Ալանիային:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունն ամենեւին հեղինակավորներից չէ Եվրոպայում, թեեւ ամենաուժեղն է հետխորհրդային տարածքում: Սպարտակի չեմպիոնությունը առաջնության հեղինակությամբ չէ, որ ուշագրավ է: Պարզապես Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 1992 թվականից սկսած ընթացքը բավական հետաքրքիր զուգահեռ ունի այդ երկրում քաղաքական կամ ներիշխանական իրողությունների ընթացքի հետ:
շարունակությունը՝ կայքում