«Չեք ամաչու՞մ»․ վարչապետն՝ իրենից փող ուզող կնոջը / Տեսանյութ
ՀասարակությունՎարչապետ Կարեն Կարապետյանը Շուշիի ազատագրման 25-ամյա հոբելյանի և Երկրապահի օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:
Պանթեոնում նրան է մոտեցել մի կին ու դիմել օգնության խնդրանքով․ «Լուծի էլի էդ հարցը»,- դիմելով Կարապետյանին՝ խնդրեց կինը․ «Չեք ամաչո՞ւմ՝ ամեն անգամ էդ հարցով դիմում եք»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով օգնականին զբաղվել կնոջ խնդրանքով։ Գեներալ Մանվել Գրիգորյանը հորդորեց հավաքվածներին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրման օրը շնորհավորել միմյանց ու գոնե այսօր զերծ մնալ նման թեմաներից։