Հայերեն


Խաժամուժը՝ լրագրողի դեմ

Քաղաքականություն

Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ում գրում է․

«Ստեղ չի կարելի նկարել»՝ ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ «Էրեբունի» հյուրանոցի մոտ՝ զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ «հորդորում էին» չնկարահանել: Ինչպես այս դեպքում, այնպես էլ հետագայում, ինձ այնքան էլ չէր հետաքրքրում՝ այս կոնֆլիկտում եւ մնացած վեճերում ով է ճիշտ, ով՝ սխալ, մեզ պետք էր հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տեսակետները, ինչը մենք ի վերջո արեցինք: Վստահ եմ, որ նույնիսկ այսօր՝ 23 տարի անց, ՀՀՇ-ի եւ ՀԱԲ-ի «հետնորդները» կընդվզեն այդ հավասարակշռության դեմ եւ կասեն, որ ճիշտը հենց իրենք էին: Բայց լրագրողի համար կարեւորը իրադարձությունները ֆիքսելն է՝ մնացածը համեմունքներ են: Այդ պատմությունը հիշեցի նախորդ օրը իմ երիտասարդ գործընկեր Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության կապակցությամբ: Բնականաբար, թաղի խուժանին, որը տվյալ դեպքում կազմակերպում էր Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակչության հետ, որեւէ մեկը չէր հասկացրել, որ նման պարագայում ոչ ոք իրավունք չունի լրագրողին արգելել նկարահանումներ կատարել: Չնայած ես հասկանում եմ, «Տուրբոն» (Աշոտ Պապայանը) եւ «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»: Բայց վստահ եմ՝ իրենց կուսակցությունում՝ ՀՀԿ-ում, կան մարդիկ, որոնք ի վիճակի են այդ ամենը բացատրել, որոնք գիտեն, որ համացանցի այսօրվա զարգացման պարագայում «տուրբոների» ոչ այնքան հաճելի, մեղմ ասած, դեմքերի պատկերները, միեւնույն է, կտարածվեն եւ կտիրաժավորվեն, գիտեն նաեւ, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Թե ինչու չեն բացատրում՝ չգիտեմ, հավանաբար՝ զլանում են: Ինձ համար բացարձակապես միեւնույն է՝ հարձակման ենթարկված լրագրողը ilur.am-ից է, թե slaq.am-ից, լուսաբանվող քարոզարշավը ՀՀԿ-ինն էր, թե, ասենք, ՀՅԴ-ինը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, հեղափոխականներն ու պահպանողականները այնքան հաճախ են փոխվում տեղերով, որ չես էլ հասցնում աչքդ թարթել: Ինձ համար կարեւոր է, որ մենք՝ լրագրողներս, կարողանանք ֆիքսել իրականությունը եւ դա փոխանցել հասարակությանը, իսկ «համեմունքները» թող տան քաղաքական գործիչները կամ քաղաքականացված մարդիկ՝ կարեւոր չէ: Այդ առումով ուզում եմ ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա: Ի՞նչ է, այդ միջադեպի ժամանակ Հակոբը միա՞կ լրագրողն էր, ում ձեռքը տեսախցիկ կար: Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե խուժանի գործողությունները նկարահանվեին 10 տեսախցիկներով եւ հետո եթեր տրվեին: Նրանք կհամարձակվեի՞ն խլել 10 լրագրողի տեսախցիկները: …60-ական թվականների ամերիկյան կարճամետրաժ ֆիլմ կար՝ «Միջադեպ»՝ թե ինչպես երկու տականքներ ներխուժում են մետրոյի վագոն եւ սկսում հերթով ահաբեկել տասնյակից ավելի մարդու: Բայց ամեն մեկը փորձում է լուծել միայն իր խնդիրը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված