Շախմատի ֆեդերացիան երախտագիտություն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում նշանակալի ավանդի համար
Սպորտ
Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ջերմորեն շնորհավորում է պարոն Սարգսյանին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և անսպառ եռանդ։
Ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։