«Դու լավ լրագրող չես, քեզ ասեմ քու կլասի մասին»․ գեներալը՝ լրագրողին
ՀասարակությունԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան, թե նախորդ 5 տարիների ընթացքում ինչ է արել ԱԺ-ում, որի շնորհիվ այժմ ևս ընդգրկվել է նոր խորհրդարանի կազմում, պատասխանեց. «Դու լավ լրագրող չես, քեզ ասեմ քու կլասի մասին, եթե դու չես իմանում՝ ես ինչ եմ արել: Ապրիլյան պատերազմում 55 օր գնացել մնացել եմ Ղարաբաղ»:
Այնուհետև, խոսելով սահմանային իրավիճակից, գեներալը տեղեկացրեց, որ սահմանային լարվածությունը ահագին թուլացել է, ճիշտ է՝ կրակոցներ, վիրավորներ ու զոհեր լինում են, բայց ոչ առաջվա մակարդակի: