Հայերեն


«Պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու, խնդիրն այլ է՝ ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ «Փաստի» վերջին զրույցը մոտ մեկ ամիս առաջ էր։ Այն ժամանակ քննարկում էինք նաև Նիկոլ Փաշինյանի սոցցանցային գրառումներն՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի դեմ։ Խոսքը գործի վերածեց իշխանությունը։ Հունիսի 27-ին ականատես եղանք ուժայինների գրոհին Վեհարանի վրա։ Այժմ կալանավորված են Բագրատ և Միքայել Սրբազանները, Հրայր Սարկավագը, «Սրբազան շարժման» աջակիցներ։ Մեղադրանք է հարուցվել քաղաքացիների նկատմամբ, որոնք հունիսի 27-ին Էջմիածնում էին՝ թույլ չտալու ուժային համակարգի ներկայացուցիչների գործողություններն այնտեղ։ Ինչո՞ւ իշխանությունն այս հարցում էլ հատեց բոլոր կարմիր գծերը, սեփական վախերի՞ դրսևորումն է։ Պողոսյանն ունի իր կարծիքը՝ թշնամու պարտադրանքն է, կատարում են։

«Վախերից ենք խոսում։ Վախն իր մոտ ամեն ինչի հանդեպ է, այն ամենի, ինչը կարող է պրոբլեմ ստեղծել երկրի ներսում իշխանությունը պահելու համար։ Երկու վախը մեկ մահ է։ Հիմա երկու անգամ վախեցած են։ Հայկական ամեն ինչն իրենց մեջ վաղուց վերացել է, մահացել։ Դրանից հետո իրենց ամեն գործողություն հենվում է պարզ պարտադրանքների վրա։ Ո՞ւմ դեմ են Ալիևն ու Էրդողանը միշտ խոսում։ Իրենց ձևակերպմամբ՝ «ռևանշիստների»։ Իսկ ովքե՞ր են նրանք։ Հայերը, որոնք միշտ հիշում են։ Ո՞րն է այն ինստիտուտը, որն ունի հիշողություն, ո՞րն է այն ինստիտուտը, որը պահպանել է հայության ինքնությունը 1915 թվականից հետո ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։ Այդ ինստիտուտը եղել է Եկեղեցին։ Յոթ միլիոն հայությանը պահպանողը, այս ձևակերպումը տանք, եղել է Եկեղեցին։ Դրա համար Եկեղեցու դեմ գործողությունների պարտադրանք է դրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Հետաքրքիր զուգահեռներ է տանում Փաշինյանի գրառումների բովանդակության և գործողությունների միջև։ «Ամուսնացյալ քահանաներին եղբայր է կոչում, փորձում է ինչ-որ քայլեր անել։ Բայց չէ՞ որ դու ինքդ ամուսնացած չես։ Ինչո՞ւ նրանց օրինակին չես հետևել, եթե նրանք քո եղբայրներն են։ Ասում է՝ այս հոտի հետևորդն եմ և այլն, և այլն։ Ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ես պարտված իշխանությունից ակնկալիքներ չունեմ, նրանք նոր պարտություններ են բերելու։ Այստեղ այլ խնդիր կա, թե ինչո՞ւ են այլ ինստիտուտներ պատրաստ նրան ծառայություն մատուցել։ Լուսանկարներ տեսա՝ ոստիկանների ձեռքերին խաչեր կային դաջված։ Դաջվածքը պետք է քո ինքնության մի փոքրիկ նկարագիրը լինի։ Եթե ձեռքիդ վրա խաչ ես դաջել կամ մեքենայումդ խաչ ես կախել, ուրեմն դա քո ինքնության մի մասնիկն է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես գնալ և Խաչի վրա ձեռք բարձրացնել։ Հիշեք Արցախյան մեր առաջին պատերազմը։ Մարդիկ զենքով եկեղեցի չէին մտնում, զենքը թողնում էին եկեղեցու դռան մոտ, նոր ներս էին մտնում։ Հիմա ասում են՝ ոստիկաններն ամաչել են, նկարներ են հրապարակում, բայց գնացել էին, չէ՞, Խաչի դեմ։ Սա որևէ սահմանների մեջ չի տեղավորվում։ Ճիշտ չեմ համարում իշխանության օրակարգերը սպասարկելու համար իրենց մասին խոսելը»,-նշում է մեր զրուցակիցը և այժմ սթափվելու կոչ է անում բոլոր այն մարդկանց, որոնք հօգուտ այս իշխանության են աշխատում։

Երբեմն մեր հասարակության հասցեին նույնպես մեղադրանքներ են հնչում, թե կարծես հարմարվել են ստեղծված իրավիճակին։ Հասարակության ներսում այն մտայնությունը կա նաև, որ եթե այսօր կալանավորվում են Եկեղեցու հոգևոր սպասավորներ, գործարարներ, մարդիկ, որոնք և՛ հեղինակություն ունեն հասարակության մեջ, և՛ մարդկային ու ֆինանսական լծակների են տիրապետում, ապա դրանից չի կարող խուսափել որևէ մի քաղաքացի, որը բողոքի ձայն կբարձրացնի։ Պողոսյանն ասում է՝ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր արժեքներով, հայացք գցի իր անցած ճանապարհին, ինքն իրեն հարց տա՝ ես մարդ եմ, որ վախկոտների կողքին է ապրե՞լ, թե՞ մարդ եմ, որը մտածում է՝ ես իմ սեփական արժեքն ունեմ։ ««Սրբազան շարժման» ժամանակ խոսվում էր այն գաղափարի մասին, որ տեղի ունեցող գործընթացները պետք է ավելի մաքրեն ու ազնիվ դարձնեն յուրաքանչյուր մարդու։ Ամեն մեկն իր արժեքներով պետք է ապրի, ուրիշներին չպետք է նայի։ Դու քո ճանապարհն անցիր, կողքինդ էլ նույն կերպ կվարվի, այն մյուսն էլ, և այդպես շարունակ։ Ի վերջո, քանի՞ հոգի կլինի, որոնց կարելի է ճնշել։ Օրինակ՝ հինգ հարյուր հազար մարդո՞ւ։ Այդքան տեղ ունե՞նք կալանավայրերում, թե՞ գուցե ստադիոնն են վաղը կալանավայրի վերածելու, այնտեղ են մարդկանց տանելու։ Ես մի բան գիտեմ՝ եթե մարդու հոգին չջարդեն, որևէ բան հնարավոր չէ անել։ Կարևոր է հավատը հոգու հզորության հանդեպ։ Այսօրվա դրությամբ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին կալանավորել են։ Ինձ համար նա պարզապես Դավիթն է, որը եղել ու մնում է իմ ընկերը։ Եվ ես ուրախ էի կարդալ օրերս հրապարակված իր նամակը, որ իրեն չեն «ջարդի»։ Ես այդ տեսակ Դավիթի ընկերն եմ, որին հնարավոր չէ «ջարդել»։ Այսօր չունեմ լուծում, թե ինչպես պաշտպանեմ Դավիթին, բայց տեսնում եմ իր ամրությունը, հասկանում եմ՝ ես էլ նույն կերպ չպետք է «ջարդվեմ»։ Հիմա այսքան մարդկանց են կալանավորել, նրանք ասում են՝ մենք չենք «ջարդվելու», եթե նրանցից յուրաքանչյուրի կողքին կանգնող ընկերն ինքն էլ չկոտրվի, որևէ խնդիր չի լինելու։ Ամեն մեկս մեր ճանապարհը պետք է անցնենք»,-ընդգծում է նա։

Վեհարանի վրա «հարձակման» օրը Պողոսյանը մի գրառում էր կատարել, որում նաև նշել էր. «2021-ի հունիսին տանը մնացած և ընտրության չգնացած մոտ մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, ձեզ ո՞նց եք այսօր զգում: Հարցս փոխեմ՝ հասկանո՞ւմ եք՝ ինչ հետևանքներ ստացաք այսօր այն ժամանակվա ձեր չգործողությամբ։ Իսկ գործողությունը շատ պարզ էր՝ պետք էր որևէ մեկին տայիք ձեր ձայնը, բացի մեկից։ Բայց... ասողին լսող էր պետք։ Մենք ինքներս հասցրինք այսօրվան»։ Մեր զրուցակիցը վստահ է՝ ամենօրյա կյանքը աշխատանք է պահանջում։ «2021 թվականի ընտրությունից օրեր առաջ շատ պարզ բաներ էի առաջարկում մարդկանց։ Ինքս մի պարզ բան գիտեմ՝ մի մեծությունը X է, մյուսը՝ Y: Ե՞րբ Y-ն ունի պոտենցիալ X-ից մեծ լինելու։ Եթե Y-ին գումարեն մեկ։ Եթե ես դա չեմ անում, ապա Y-ը հնարավորություն չի ստանում X-ից մեծ լինելու։ Պարզ ձևակերպմամբ՝ իրար պետք է օգնեք, ոչ թե բաժանումներ անեք։ Էլ չեմ ասում, որ մանրամասն նկարագրել եմ, որ իմ պատգամավոր եղած ժամանակ վեց խմբակցություն էր հինգ տոկոսանոց շեմը հաղթահարել, ինչը նշանակում էր, որ վեց քաղաքական միավոր 60 հազար ձայն էր ստացել։ Իսկ 2021 թվականին 20-ից ավելի քաղաքական միավոր մասնակցեց, և ընդամենը երկուսը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Հասկացե՞լ ենք, թե ինչպես ենք փոշիացնում ձայները։

Երբ քեզ ինչ-որ բան բարկացնում է, և փորձում ես որոշում կայացնել ոչ թե սառը գլխով ու դատողությամբ, հետևանքներն էլ այսպիսին են լինում։ Վստահ եմ՝ 2021 թվականին մարդիկ ընտրության էին գնում ոչ թե սառը դատողությամբ, այլ էմոցիոնալ վիճակում։ «Նախկիններ», «սևեր ու սպիտակներ» պայքարն էր ընթանում։ Նրանք չէին հասկանում, թե իրենց որոշում կայացնելու դրդապատճառներն ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Ի վերջո, զայրույթի մեջ կատարված ընտրությունը չի կարող չեղարկվել։ Ես հասկանում եմ, որ տանը մնալով՝ քաղաքացիներն ասացին, որ չեն ընտրում գործող իշխանություններին, բայց դա ունեցավ հետևանք։ Ինչ-ինչ պատճառներով չընտրելով ուրիշներին՝ ընտրեցին այսօրվա գործողներին։ Եթե նույնիսկ մարդիկ ցանկանում էին այլ բան ասել, ստացան այլ արդյունք։ Բոլոր նրանք, ովքեր գնացել են ընտրության, իրենք ավելի քիչ են տուժել, քան նրանք, ովքեր առհասարակ չեն գնացել ընտրության»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա Կոստանյան
Ամենադիտված