Նիկոլը վախեցա՞վ
ՔաղաքականությունԼրագիր / Ելք դաշինքն այսօր առավոտյան հայտարարել էր, որ շտապ ասուլիս է հրավիրելու քարոզարշավում նոր ռազմավարություն ներդնելու հարցով: Պարզվեց, որ այդ ռազմավարությունը վերաբերում է Ելքի հաղթանակի դեպքում Երեւանի բյուջեում նոր հոդված ավելացնելուն: «Ընտրակաշառքով չքվեարկած անձանց Երեւանի բյուջեից 15 հազար դրամ կտրամադրենք»՝ ռազմավարությունը մեկ նախադասությամբ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը:
Դրանով ամեն ինչ ասված է, եւ այդտեղ ավարտվում է այն ամենը, ինչ հայտարարում էր Ելքը որպես երիտասարդ ու հավակնոտ քաղաքական ուժ, ըստ որի՝ իր առաքելությունը ոչ միայն համակարգային իրողություններին չտրված մարդկանց ձայներին տեր կանգնելն էր, այլեւ հանրությանը փոխելը, քաղաքականության, մտածողության նոր որակներ բերելը:
շարունակությունը՝ կայքում