«Կբռնեի կսատկացնեի». Լեւոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին
ՀասարակությունԵրևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանն այսօր ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում նշեց, որ շատ վիրավորական է, երբ մրցակիցներից մեկն իրեն թույլ է տալիս «սրբապիղծ» քայլ անել: «Ես էս օրերին ներքուստ վիրավորված եմ, ասեմ ինչի: Վիրավորական է, երբ որ մրցակիցներից մեկը իրեն թույլ է տալիս էն ամենասուրբ, սրբապիղծ քայլը անել, երբ որ մոտենում են աշխատած քաղաքապետի տան մոտ եւ աղմուկ են հանում: Օջախի մոտ են մոտենում: Սա նորմալ հայի արարք չի, եթե իմ տան մոտ գային՝ կբռնեի կսատկացնեի, որովհետեւ օջախին մոտենալ չի կարելի, որովհետեւ մենք դաժան եւ մեծ պատմություն ապրած ժողովուրդ ենք»: