Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանի» մրցակիցները
Սպորտ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվեց A խմբում, որտեղ մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո):
Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 26-31-ին Հյուսիսային Մակեդոնիայում: