Մարգարյանը վստահեցնում է․ խնդիրը լուծվելու է ամբողջությամբ
ՏնտեսությունԵրևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդիպում ունեցավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորող Երևանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը երևանցիներին հուզող առաջնային հարց առանձնացրեց հանրային տրանսպորտի խնդիրը:
Նա նշեց, որ իրենք մի քանի տարի առաջ փորձել են մասնակի լուծում տալ խնդրին, սակայն չի հաջողվել. «Մենք ուսումնասիրել ենք զարգացած քաղաքների փորձն այս ոլորտում և կարող ենք ասել, որ լուրջ փորձ ենք ձեռք բերել և պատկերացնում ենք, թե ինչպես ենք լուծելու այս խնդիրը: Մեզ դրա համար անհրաժեշտ է ժամանակ և վստահություն, որպեսզի մենք կարողանանք այդ ոլորտում հստակ բարեփոխում իրականացնել»:
Երևանի քաղաքապետը վստահեցրեց, որ խնդիրը լուծվելու է որ թե մասնակի, այլ՝ ամբողջությամբ: