«Մենք չունենք երկրի նախագահ, սատկել է․․․»․ Ավետիսյանների դուստր
ՀասարակությունMamul.am-ը գրում է․
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ սպանության գործը բացահայտված չէ, Պերմյակովը միայնակ չի եղել: «Մեր խնդիրը մեկն էր` արդարություն բացահայտել, բայց այսօր արդարությունը բացահայտված չէ, առաջին օրվանից խաբեցին»,- ասել է Ավետիսյանների փեսան: Ավետիսյանների դուստրը` Լուսինե Ավետիսյանն էլ նշել է. «Մենք չունենք երկրի նախագահ, սատկել է… Ես թքած ունեմ երկրի նախագահի երեսին, վախենալու բան չունեմ, թե սպանելու են ինձ, թող սպանեն…»։
Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: