Հայերեն

«Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am

Հասարակություն

Past.am-ը գրում է.

Հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կապանը դարձել է մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Հայաստանում։ Երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ Կապան ֆեստ-2025-ը: Հայաստանի հարավային գեղեցկուհին այս օրերին հյուրընկալում է հանրահռչակ արտիստների աշխարհի տարբեր անկյուններից։ 12 օրում 21 համերգ խոստացող փառատոնն իսկական տոն է կապանցիների համար։

Փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ անդրադառնում է կարծիքներին, որ մարզերում անցկացվող փառատոնները, միջոցառումները նպատակ ունեն զարգացնել դրանք։ «Անընդհատ ասում են՝ պետք է օգնենք, որ մարզերը զարգանան։ Կարծում եմ՝ այդ ձևով պետք չէ մտածել, եթե դեռ մտածում ես օգնելու, զարգացնելու մասին, նշանակում է՝ իրենք հետամնա՞ց են և խեղճ։ Դա այդպես չէ։ Միայն տեսնեք կապանցի հանդիսատեսին և կապանցիներին։ Իմ կարծիքով, թե՛ մայրաքաղաքում, թե՛ ամբողջ աշխարհի տարբեր երկրներում ապրողներից շատերը շատ բան են սովորելու կապանցիներից։ Նաև վստահ եմ, որ սա միայն Կապանին չի վերաբերվում, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին, որտեղ ճիշտ մոտեցման դեպքում գտնվում են թաքնված «ոսկիներ», «ադամանդներ»՝ մոռացված և անտեսված Երևանի կենտրոնի բնակիչների և պաշտոնյանների կողմից»,- Past.am-ի հետ զրույցում ասում է Ավանեսյանը։

Նշում է՝ իրենք գործունեությունը հակառակ կողմից սկսեցին։ «Կազմակերպեցինք աշխարհի լավագույն, ամենամեծ փառատոններից մեկը։ Հեշտությամբ կարող ենք աշխարհի թոփ 5 ամենամեծ փառատոնների հետ համեմատվել և մրցել։ Մի տեղ ունեն ավելի շատ բյուջե, մեկ այլ տեղ ունեն գուցե այլ առավելություն, իսկ մենք ունենք աշխարհի ամենահայտնի ու ամենալավ երաժիշտներին, թոփ դահլիճ և ամենալավ հանդիսատեսը։ Այս ամենը գումարենք իրար, դրանից հետո բերեք մեզ հետ համեմատվող ուրիշ փառատոն ու կտեսնեք, որ իրենից լավն ենք։ Ես սա հպարտությամբ եմ ասում։ Այս ամբողջ աշխատանքը բոլորով ենք արել, բոլորն ինձ են նշում որպես այս ամենի հիմնադիր, բայց եթե Կապանի հանդիսատեսն այսքան լավը չլիներ, կունենայինք գավառի «ժմուրիկ», եթե այս հրաշալի արտիստները, այս բոլոր երաժիշտներն այստեղ չլինեին, կունենայինք շատ վատ մակարդակի մի բան։ Այս բոլոր մարդիկ են այս ամենը ստեղծել։ Մեկ-մեկ ես մի կողմ եմ քաշվում և հուզված նայում, թե ինչ գեղեցիկ բան է կատարվում։ Ընկերություն է ստեղծվում հանդիսատեսի և արտիստների միջև։ Դրանք անփոխարինելի և անհամեմատելի զգացողություններ են»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ընտրվեց Կապանը՝ որպես փառատոնի անցկացման վայր։ «Դրա համար երկու պատճառ կա։ Հայրս կապանցի է։ Բայց անպայման ուզում եմ նշել, որ ինձ համար Հայաստանի ամեն մի կտոր հող հավասարաչափ թանկ է։ Միշտ լսել էի նաև այն մասին, որ Կապանի երգեհոնային դահլիճն ունի աշխարհի լավագույն ակուստիկաներից մեկը։ Երեք տարի առաջ, երբ փոքր համերգ ունեցա այստեղ, համոզվեցի դրանում։ Եվ երկրորդ ամենակարևոր, հավասարաչափ բաղադրիչը՝ բոլոր կապանցիներն ասում էին, թե Կապանի համայնքապետն ինչ հիասքանչ մարդ է, որքան բան է անում քաղաքի համար։ Երկու «լեգենդ» էի լսել, մեկը դահլիճի մասին, մյուսը՝ համայնքապետի։ Բայց պարզվեց երկուսն էլ ճիշտ են։ Ես ու Գևորգ Փարսյանը միացանք իրար անելու անհնարինը։ Շատ դեպքերում անգամ մեր ուժերից վեր ամեն ինչ անում ենք, որպեսզի նման փառատոն ստանանք ու ստանում ենք»,-հավելում է նա։

Շեշտում է՝ երբ երեք տարի առաջ սկսեց խոսել այս գաղափարի մասին, արդեն այդ ժամանակ հստակ գիտեր, որ արդյունքն այսպիսին է լինելու։ «Ավելին՝ ունեմ մոտակա 7 տարվա պլանն էլ, այսինքն՝ երբ սկսում էինք, գիտեի, թե առաջին տասը տարին ինչ է լինելու։ Ամեն ինչ իմ սպասածի պես է գնում առաջ։ Բայց երբ սկզբից այս մասին խոսում էի, մարդիկ բաժանվել էին երկու մասի։ Մի մասն ընդհանրապես չէր հասկանում, թե ինչի մասին էի խոսում։ Մարդիկ, ովքեր ներկա չէին եղել փառատոնների, ովքեր երաժիշտ չէին, անգամ երաժիշտներից շատերը չէին պատկերացնում այն, ինչ ասում էի։ Մյուս մասը տեսել էր փառատոնն ինչ է, և ուղղակի չէր հավատում, որ սա հնարավոր է։ Հիմա բոլորը տեսնում են արդյունքը, նաև հավատում են այս գաղափարին»,-ասում է փառատոնի հիմնադիրը։

Փառատոնը նաև վարպետության դասեր անցկացնելու հրաշալի հարթակ է դարձել պատանի տաղանդավոր երաժիշտների համար։ «Մրցույթ կազմակերպեցինք։ 300 երեխայից դիմում ստացանք, շատ դժվարությամբ ընտրեցինք 50 հոգու։ Այնքան լավն են երեխաները, սրտանց ուզում են այս ամենին մասնակցել։ 30 երեխա պետք է ընտրեինք, բայց 50 ընտրեցինք։ Էլ ավելին չկարողացանք, արդեն հյուրանոցների խնդիր ունենք, որ մարդկանց տեղավորենք։ Անընդհատ գալիս են տաղանդավոր, հանճարեղ երեխաներ, որոնց ուզում ենք ընդգրկել, մաստեր կլասերի մասնակցել, բայց ժամանակի և տեղի խնդիր ունենք։ Այստեղից հետևություն՝ սրա մասշտաբները պետք է ավելի մեծանան և ոչ միայն Կապանում, այլ Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպենք նման փառատոններ։ Իմ երազանքն է, որ ստեղծվի այլ՝ նման տիպի փառատոն Հայաստանում, որը կմրցի մեզ հետ։ Կցանկանայի, որ նույնիսկ հաղթեր, որովհետև դրա կարիքը, ցանկությունը կա։ Կցանկանամ տեսնել, որ Դիլիջանում, Գյումրիում, Տաթևում, Երևանում կամ ուրիշ քաղաքում կա փառատոն, որով հպարտանում են, որը Կապանի փառատոնից ավելի լավն է։ Իմ երազանքն է, որ երկու-երեք տարուց իմ փոխարեն ուրիշը ստանձնի իմ պաշտոնը և անի ավելի լավ գործ, քան ես եմ անում։ Ինձ էլ հրավիրի փառատոնին որպես թավջութակահար կամ հյուր»,-եզրափակում է Սևակ Ավանեսյանը։

Կապան ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ հովանավորների կողմից:

Լուսինե Առաքելյան

Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված