Հայերեն


Միրոնովի պատմության բացահայտումը

Քաղաքականություն

1in.am-ն իր վերլուծականում գրում է․

Մի քանի օր է, ինչ հայաստանյան հանրության ուշադրության մի զգալի հատվածի զբաղեցրել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի պատմությունը:

Միրոնովը ՌԴ քաղաքացի է, որին ԱՄՆ իրավապահները մեղադրում են փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաների մասով անօրինականությունների համար: Միրոնովին հայտարարել են միջազգային հետախուզում, նրան օգոստոսի 26-ին ձերբակալել են Երևան ժամանելիս, օգոստոսի 28-ին Հայաստանի դատարանը մերժել է Միրոնովին կալանավորելու դատախազության միջնորդությունը, սակայն ընդհանուր առմամբ նրա գործում շարունակում է անորոշությունը, քանի որ հստակ պարզ չէ՝ ի վերջո Միրոնովը կարո՞ղ է ազատ հեռանալ Հայաստանից, թե՞ մնալու է այնքան, մինչև Հայաստանը որոշի նրան ԱՄՆ արտահանձնելու հարցը:

Չի բացառվում, որ այս հրապարակման պահին Միրոնովը արդեն չլինի Հայաստանում, քանի որ նրա փաստաբանները նախօրեին հայտարարում էին, որ չկա ոչ մի իրավական արգելք, որը խոչընդոտում է իրենց պաշտպանյալին ազատորեն հեռանալ Հայաստանից:

Եվ ահա, արդեն մի քանի օր է՝ այս պատմությունը դարձել է հայաստանյան մամուլի թիվ մեկ թեման, և բոլորը փորձում են հասկանալ, թե ի վերջո՝ ԱՄՆ և Ռուսաստանի միջև ինչ որոշում կկայացնի Հայաստանը:

Հայաստանի որոշումը՝ մի կողմ, սակայն ինքնին այս իրավիճակը արդեն իսկ հետաքրքիր դիտարկումների առիթ է: Մասնավորապես, այն ևս մեկ անգամ ընդգծում է հայկական պետականության տկարությունը: Որովհետև եթե այդ պետականությունը չլիներ տկար, ապա Միրոնովի պատմությունը հազիվ թե դառնար «հայոց հարց»՝ թեկուզ մի քանի օրով: Բայց քանի որ Հայաստանի իշխանությունը գրեթե երկու տասնամյակ պետականությունը սկզբունքորեն կառավարում է խոշոր հաշվով հենց Արևմուտքի և Ռուսաստանի միջև լողալով, մանևրելով, փահլևանությամբ, այդ ռեժիմին է միացված թե՛ իշխանության, թե՛ հասարակության ինքնագիտակցությունը: Այդ պատճառով էլ Հայաստանի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների առկայության պարագայում հասարակությունը փորձում է հասկանալ՝ կհանձնե՞ն Միրոնովին, թե՞ չեն հանձնի: Փորձում է հասկանալ ոչ թե Միրոնովի ճակատագրով մտահոգված, այլ դրանով նաև պարզելու համար, թե Հայաստանի իշխանությանը ինչ է սպասվում՝ Մոսկվայի՞, թե՞ ԱՄՆ բարկությունը կամ դժգոհությունը: Որովհետև հանրային գիտակցության մեջ երկու տասնամյակ շարունակ Հայաստանը կառավարվել է հենց Մոսկվայի և Արևմուտքի դժգոհությունների և գոհությունների արդյունքում, դրա արդյունքում են լուծվել Հայաստանի և՛ անվտանգության, և՛ տնտեսական խնդիրները, և՛ տարբեր մեծ ու փոքր սոցիալական հարցերը, և՛ ընտրական գործընթացների արդյունքները: Մի խոսքով՝ ամեն ինչ:

Հայաստանի քսանհինգամյա պետականությունը հենց դրա արդյունքն է, այդ իսկ պատճառով պետականության արդյունքները փնտրելիս գործնականում բախվում ենք դատարկության՝ համատարած հետևանքներ բոլոր ոլորտներում: Ընդ որում, իշխանությունն ինքն ամեն ինչ արել է, որպեսզի հասարակությունն էլ հարմարվի այդ ռեժիմին:

Իշխանությանն էլ այդ հարցում գործնականում օգնել են բոլոր առանցքային քաղաքական ուժերը, որոնք ևս, ինչպես իշխանությունը, քաղաքականությունը պատկերացրել և վարել են լոկ Մոսկվայի և Արևմուտքի միջև «ճեմելու» արվեստի տրամաբանությամբ: Հանրությանն էլ վարժեցնելով այդ մտայնությանը, այդ պատկերացմանը՝ թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ուժերի մեծամասնությունը ձերբազատվել են ավելորդ պատասխանատվությունից՝ ստեղծելով քաղաքականության առավելապես ստվերային, կուլիսային միջավայր և միմյանց հետ մրցակցելով ոչ թե այն հարցում, թե ով ավելի հասկանալի, համոզիչ կլինի հանրությանը սեփական մոտեցումները, ծրագրերը, փաստարկներն ու գաղափարները մատուցելիս, այլ ով ավելի լավ կհամոզի Արևմուտքին կամ Մոսկվային: Իհարկե, հիմնական ուղենիշը դիտվել և դիտվում է Մոսկվան, իսկ Արևմուտքը՝ այնքանով, որքանով:

Այդ ամենի հետևանքով իշխանությունն ու քաղաքական ուժերը ոչ միայն հանրության առաջ պատասխանատվությունից են խուսանավել, այլև լղոզելով պատկերացումները՝ նրանք Հայաստանի հանրային ինքնագիտակցության մեջ գործնականում սպանել են քաղաքակրթական ձգտումների համակարգը, թույլ չեն տվել դրա նախադրյալների ձևավորում, որը պետք է լիներ նոր անկախություն ձեռք բերած հասարակության և դրան առաջնորդելու հավակնություն ունեցող իրական էլիտաների խնդիրը:

Բայց Հայաստանում ձևավորված «էլիտաները» լուծել են նաև այդ խնդիրը, այսինքն՝ լղոզել են այն պլաստը, որի վրա պետք է ձևավորվեր հանրության քաղաքակրթական ձգտումների հիմքը: Վերջին հաշվով՝ այդ հիմքի վրա պետք է կազմավորվեին արդեն տարաբնույթ հանրային պահանջներն ու չափորոշիչները: Իսկ դրանք իրենց հերթին առաջ կբերեին Հայաստանի քաղաքակրթական ընտրությանն առնչվող հասարակական խորքային, գիտակցված, սկզբունքային պահանջներ, որոնք հնարավոր չէր լինի ենթարկել զանազան տեղեկատվական և կարծրատիպային մանիպուլյացիաների՝ պահելով հանրությանը գաղութային հպատակության ենթագիտակցական ռեժիմում:

Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ փլուզումից հետո հանրային քաղաքակրթական ձգտումների նախադրյալները ձևավորելու փոխարեն՝ այսպես կոչված, էլիտաները լղոզեցին բոլոր սերմերը, իսկ Մոսկվան և Արևմուտքը ամեն ինչ արեցին ընդամենը երկու «դաբրոների» «հավասարազոր» բևեռներ ներկայացնելու համար՝ այդպիսով դնելով հավասարության մի նշան, որը ոչ մի կապ չունի այդ երևույթների խորքային բնույթի հետ, որտեղ առկա է ահռելի քաղաքակրթական վիհը նրանց միջև, կամ ավելի շուտ վիհը քաղաքակրթության և հակաքաղաքակրթության միջև, որում այդ հավասարության նշանով փորձում են պահել Հայաստանի հանրությանը եվրասիահպատակ «էլիտաները»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված