Հայերեն

Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանա-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում ի հայտ եկած լարվածության միտումները Հարավային Կովկասում ուժային դինամիկայի արմատական վերաձևակերպման նշաններն են։ Սրացման այս դրսևորումները չեն կարող դիտարկվել որպես մեկուսացված դրվագներ, այլ պետք է ըմբռնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական ուժերի ընդհարման լայն համատեքստում, որտեղ փոխկապակցվում են շահերի բախումը, ռազմավարական անցուղիների վերահսկողության ձգտումը, ինչպես նաև հավակնությունների շրջանակը։ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը միշտ էլ թաքնված կերպով առկա է եղել՝ պայմանավորված ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ կրոնական և էթնիկ ենթագծերով։ Սակայն վերջին տարիներին այդ լարվածությունն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմավարական համագործակցությունը Իրանում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք՝ հատկապես այն պայմաններում, երբ Իսրայելի կողմնակի գործողությունները հաճախ իրականացվում են հենց Ադրբեջանի տարածքից։

Իրան-Իսրայել 12-օրյա ռազմական բախումից հետո Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն հարթակ է տրամադրում Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար, ոչ միայն պատահական չէր, այլև բովանդակային ազդակ էր, որը ցույց է տալիս Թեհրանի լուրջ մտահոգությունը և պատրաստակամությունն՝ առնվազն դիվանագիտական հարթակում հստակ դիրքորոշում հայտնելու։ Այս ամենը ենթադրում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են անվստահության նոր փուլ, որը ժամանակ առ ժամանակ կարող է սուր դրսևորումներ ունենալ։

Մյուս կողմից էլ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության դրսևորումներն առավել անսպասելի էին՝ հաշվի առնելով, որ նախկինում կողմերը փորձել են պահպանել գոնե արտաքին հավասարակշռություն՝ հատկապես էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության մակարդակով։ Սակայն, երբ ռուսական իրավապահները Եկատերինբուրգում բացահայտեցին ադրբեջանական հանցավոր խմբավորման գործունեությունը ու դրա հետ կապված գործողություններ ձեռնարկեցին, դրանից հետո ակնհայտ դարձավ, որ Մոսկվան սկսել է այլ ոճով խոսել Բաքվի հետ։ Նման իրադարձությունները շրջադարձային են երկու երկրների հարաբերություններում, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել։

Բայց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևեց ադրբեջանական հակազդեցությունը. մասնավորապես «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության դեմ իրականացված գործողությունները, ռուսական «հանցավոր խմբավորման» բացահայտումը, ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը և տեղեկատվական հակաքարոզչությունը վկայում են փոխադարձ լրջագույն անվստահության և վրեժխնդրության փուլ մուտք գործելու մասին։

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե համարժեք ձևով պատասխանում է Մոսկվային՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական քաշերն ուղղակի անհամատեղելի են։ Իսկ ի՞նչն է այդպես թևեր տալիս Ադրբեջանին իրեն այդպես սանձարձակ պահել՝ հասկանալով, որ իրենք որևէ կերպ չեն կարող մրցել Ռուսաստանի հետ։ Բաքվի ռազմավարությունը հստակ է՝ ձգտել իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային առանցքային խաղացող, որի հետ պետք է հաշվի նստել, ինչը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ է ոգևորվել իր նախկին հաջողություններից ու իրեն «մեծ տերություն» է երևակայում։

Ադրբեջանի նախագահ Ալիևին թվում է, որ եթե իրեն հաջողվեց անպատիժ պատերազմական հանցագործություններ կատարել Արցախում, ստիպել, որ ռուս խաղաղապահները դուրս գան, ներխուժել Հայաստանի տարածք ու պարտադրել, որ հայկական կողմը զիջումների դիմի, ապա նույն կերպ կարող է վարվել նաև Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրն ավելի շատ զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով ու ընդունակ չի լինի հակազդել։

Երկար ժամանակ Մոսկվայում հանդուրժում էին Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ու զերծ էին մնում կտրուկ գործողություններ ձեռնարկելուց։ Ու այս համատեքստում գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց, որ սկսեցին կտրուկ արձագանքել։ Հարցի հիմնական պատասխանն այն է, որ Բաքուն տարածաշրջանում ամուր հող է ստեղծում իր մեծ եղբոր՝ Թուրքիայի համար։ Պատահական չէ, որ թուրքական կողմից խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իսկ արևմտյան մամուլում էլ տեղեկություններ են տարածվում, որ ճանապարհը կարող են վերահսկել արևմտյան ընկերությունները։ Պարզ է, որ այս նախագիծն իր սուր ծայրով ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազմանը։

Մի կողմից՝ հասկանալի է, որ Միջին միջանցքի նախագծի ներքո Թուրքիան փորձելու է իր ազդեցությունը տարածել մինչև դեպի Կասպից ծով և Միջին Ասիա՝ նեոպանթուրքական նկրտումների համատեքստում, իսկ մյուս կողմից էլ՝ արդեն իսկ հիմա ձգտում է գրավել Արևմուտքին և այլ միջազգային խաղացողներին՝ հատկապես չինական կողմին, որ այդ ճանապարհը շրջանցի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքը, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո։ Դրա համար էլ Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարություններում նշվում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է բոլոր կողմերին։ Բայց բնական է, որ Ռուսաստանում նման նախագծի գործարկումից գոհ լինել չեն կարող, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից ու Հայաստանում թուրքական կապիտալի ներթափանցումից հետո իրենց ազդեցությունը կարող է փոխարինվել թուրքական ազդեցությամբ։

Եվ այդ պայմաններում ուղղակի ժամանակի հարց կարող է դառնալ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու և Հայաստանը Ռուսաստանից պոկելու օրակարգի առաջ մղումը։ Ընդ որում, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կորստի շատ ավելի մեծ վտանգ կա հատկապես այն դեպքում, երբ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի ու ամրագրվի «արևմտյան» ադրբեջանցիների «վերադարձի» իրավունքը։ Այս հարցում արդեն գործ ունենք Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխության վտանգի հետ։ Իսկ եթե ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանում, ապա թուրք-ադրբեջանական ազդեցությունը կդառնա անդառնալի՝ մեկընդմիշտ դուրս մղելով Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը հետագայում խնդիրներ է ունենալու արդեն Միջին Ասիայում և իր բուն տարածքում՝ Հյուսիսային Կովկասում։ Իսկ Հայաստանն ու Արցախը տևական ժամանակ խոչընդոտող սեպի դեր էին կատարում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Մոսկվայի համար մյուս վտանգն այն է, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ական բազան կարող է հաստատվել Ադրբեջանում։ Այս մասին Բաքվում արդեն իսկ խոսում են նախկին պաշտոնյաների ու վերլուծաբանների մակարդակով ու շոշափում են Ռուսաստանի տրամադրություններն այս կապակցությամբ։ Ըստ այդմ, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա բացելու գաղափարն առաջ քաշելու հետ մեկտեղ հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանն ուղղակի ստիպված է լինելու հաշտվել նոր իրականության հետ։ Դրանով հասկացնում են, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է կանգնած և հարկ եղած դեպքում կպաշտպանի։

Բնական է, որ Արևմուտքից դեմ չեն լինի Թուրքիայի ընդլայնմանը Ռուսաստանի հաշվին, իսկ արևմտյան բլոկում տիրող այդպիսի տրամադրությունից փորձում է օգտվել Անկարան։ Ուստի, Բաքվում և Անկարայում, որսալով պատեհ իրավիճակը, ավելի մեծ ջանքեր են գործադրվում համաթուրքական ռազմական ուժերի գաղափարին միս ու արյուն տալու համար։ Ու այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ստացվում է, որ իրենց վերջին գործողություններով Մոսկվայից սկսել են զգուշացնել Ադրբեջանին, որ ռուսական կողմը կարող է նույնիսկ կոշտ քայլերի դիմել։ Բայց նկատի ունենանք, որ այդ քայլերն ինչ-որ առումով ուշացած են, քանի որ տարածաշրջանում նոր ձևավորված իրավիճակը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի է, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի դիրքերը թուլացած են։ Չնայած ռուսական կողմը իրավիճակը շրջելու տարբերակ ունի, եթե գործուն աջակցություն տրամադրի Հայաստանին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ճնշումների:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել Թուրքիայում
Ամենադիտված