«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել ռուս գնդապետին/ Տեսանյութ 18+
Բաց մի թողեքԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը տեսաձայնագրություն է տարածել, որում պատկերված է «ռուս գնդապետի» մահապատիժը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հաղորդում է SITE Intelligence Group-ը, որը զբաղվում է իսլամական կայքերում հրապարակումների մոնիթորինգով:
Հոլովակում ԴԱԻՇ-ը հայտարարել է ռուսական զորքերի դեմ հաջող մարտի մասին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնում է նոր ահաբեկչություններով:
Տեսաձայնագրության երկրորդ հատվածում ահաբեկիչը կտրում է պատանդի կոկորդը, որին կոչում է «գնդապետ Եվգենի Պետրենկո»: Նշվում է, որ նա Սիրիայում և Իրաքում գտնվել է 2016թ. ի վեր:
Ինչպես ենթադրում է SITE-ը, հոլովակը նկարահանվել է Ռաքքայում, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Reuters-ի փոխանցմամբ՝ տեսաձայնագրության իսկությունը և սպանվածի ինքնությունը ճշտելը հնարվոր չէ: