Ալեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին
Սպորտ
«Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Մասիմիլիանո Ալեգրին խոսել է հաջորդ մրցաշրջանում իտալական թիմի գլխավոր նպատակի մասին։
«Կարծում եմ՝ «Միլանի» նման թիմի համար գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում խաղալն է։ Պետք է հաջորդ մրցաշրջանում նվաճենք այդ մրցաշարի ուղեգիր։
Միայն աշխատանքով կարող ենք լինել եվրագավաթներում։ Սկուդետոյի մասին հայտարարություն անել իմաստ չունի։ Առաջնության ընթացքը ցույց կտա, թե ինչի հավակնություններ կունենանք։ Ամեն խաղում պետք է պայքարենք երեք միավորի համար»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Իտալիայի անցած առաջնությունում «Միլանը» գրավել էր 8-րդ տեղը։