Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին
Քաղաքականություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ձգտում է հրադադարի: Նա այս կարծիքը հայտնել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի կողմից վերջերս Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի վրա հարձակումը կարող է խանգարել հրադադարին, Թրամփը պատասխանել է՝ ոչ։
«Նրանք ցանկանում էին հանդիպել, և նրանք ցանկանում են հրադադար, այնպես որ, ես այդպես չեմ կարծում», - ասել է ամերիկացի առաջնորդը։